AM | RU
USD
EUR
RUB

Արսեն Թորոսյանը քննադատությունունների կենտրոնում է. «Մեդիա պաշտպան»

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am2020 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է

ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 298 հոդված, որոնցից 127-ը եղել է բացասական, 13-ը՝ դրական, 158-ը՝ չեզոք։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննադատությունունների կիզակետում է։ Նրա մասին դիտարկվել են մեծամասամբ բացասական հոդվածներ։

Մամուլում նշվում է, որ Արսեն Թորոսյանը հովանավորչություն է իրականացնում իր ոլորտում և իր մտերիմներից շատերը տարբեր պաշտոններ են ստացել․ «Հեղափոխությունից հետո Առողջապահական պետական ԾԻԳ-ի տնօրեն նշանակվեց Հայկ Սայադյանը, ով Թորոսյանի մանկության ընկերն է: Նարեկ Վանեսյանը, որն ավելի ուշ նշանակվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն, սակայն Բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպից հետո աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որն իր մտերիմ ընկերն է: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն էլ նշանակվել է սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, նախարարի մտերիմ Հովհաննես Մադոյանը»։

Մամուլն, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, գրել է․ «Արդեն որքան ժամանակ է, ինչ հասարակության տարբեր խմբեր հանդես են գալիս բողոքի ակցիաներով։ Եթե նրանք սկզբում պահանջում էին գործող իշխանության անդամների՝ մասնավորապես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը, ապա այսօր պատկերը փոքր-ինչ այլ է՝ մարդիկ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ցանանում են իշխանափոխություն»։

Արյունաբանական կենտրոնի շուրջ ծավալվող խնդիրների մասին մամուլը գրել է․ «Պարզ չէր, թե ինչ հիմնավորմամբ կամ պատճառով էր Արսեն Թորոսյանը որոշել ազատվել Սամվել Դանիելյանից, որին հենց ինքն էր նշանակել, բայց կենտրոնի աշխատակիցները պնդում էին, որ նա եզակի մասնագետ է, առանց որի ոլորտը չի կարող առաջ շարժվել:

Ավելին, Գևորգ Թամամյանն էլ որոշումը որակել էր որպես «թայֆաբազության հետևանք»:

Ըստ հրապարակումների՝ անհասկանալի մի լծակով երեք հոգի վարչապետ Փաշինյանի վրա ունեն վերահսկիչ փաթեթ։ Արայիկ Հարությունյանը, Հայկ Մարությանը և Արսեն Թորոսյանն ունեն անհասկանալի լծակներ, որոնց միջոցով Փաշինյանին մշտապես հիշեցնում են իր չափն ու տեղը․ «Մի քանի շաբաթ առաջ Ա. Թորոսյանը պետական կառավարման համակարգում չընդունված տոնով հայտարարեց, որ որևէ պարագայում հրաժարական չի տա։

Հասկանալի է, որ դրա հասցեատերը վարչապետն էր։ Ամեն ինչ հուշում է այն մասին, որ այս երեքն ունեն ինչ-որ գաղտնիք, որով կարողանում են Փաշինյանին վերահսկողության տակ պահել։ Արսեն Թորոսյանը տապալեց համաճարակի դեմ պայքարը, տվեց հազարից ավելի մահ, առ այսօր ամեն օր տալիս է մահեր, տասնյակ հազարավոր մարդկանց թողեց առանց բուժօգնության, բայց շարունակում է վստահորեն պաշտոնավարել»։

Լրահոս
Ռուս լրագրողի «Անկոտրում Արցախ» ֆիլմը Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և Թաղավարդ համայնքը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամական հերթական անօդաչուն Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին Զ. Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ (տեսանյութ) ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական հայտարարությունը Թշնամին ունի 6614 զոհ. ինֆոգրաֆիկա Եգիպտոսի նախագահ. Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին Ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. ԱՀ ՄԻՊ Հասցեական կրակով նպաստել են թշնամու առաջխաղացման փորձերը կանխելուն, խոցել են տանկեր Հրապարակվել են Արցախի պաշտպանության համար զոհված ևս 36 զինծառայողների անունները Պենտագոնը С-400 համակարգի փորձարկումից հետո Թուրքիային «լուրջ հետևանքների» նախազգուշացում է արել Սա էլ մեր պատասխանն է․ Վահրամ Պողսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր տեղի ունեցած պսակադրության մասին (տեսանյութ) Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի․ Արկադի Տեր-Թադևոսյան Գիշերը թշնամական ուժերը Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա «Սմերչ» հրթիռներ են կիրառել, նյութական վնասները շատ են (լուսանկարներ) Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ. Wargonzo Արցախի ՊԲ-ն ներկայացրել է թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացման հերթական տեսանյութը Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի հանուն Արցախի ճանաչման Ադրբեջանը, կիրառել է Պոլոնեզ տիպի հրթիռներ․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ) Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել «Ժողովուրդ»․ Ծաղկաձորում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի «Ժողովուրդ»․ Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Հայաստանի Հանրապետություն». Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում․ ՊՆ մամուլի խոսնակ Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից (տեսանյութ) Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 24 Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan