Նորակոչիկները երդվել են

Նորակոչիկները երդվել են

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում սեպտեմբերի 22-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն՝ զորամիավորման հրամանատարական կազմի և հոգևոր սպասավորների մասնակցությամբ։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանները։ Զորամասի հրամանատարությունը զինծառայողներին մաղթել է խաղաղ ծառայություն, հրահանգավորել պահպանել անվտանգության կանոնները, լինել զգոն և ուշադիր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում