Աշխարհի 9 ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է 23 մլրդ դոլարով. Forbes

Աշխարհի 9 ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է 23 մլրդ դոլարով. Forbes

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ-ի և Եվրոպայի ֆոնդային շուկաները երկուշաբթի անկում են գրանցել, ինչի արդյունքում աշխարհի մեծահարուստները միլիարդների կորուստներ են ունեցել:

Ինչպես ներկայացնում է Forbes-ը, ամսագրի ցանկում տեղ գտած առաջատար տասնյակի գործարարներից 9-ի համատեղ կարողությունը նվազել է 23 մլրդ դոլարով, ամենից շատ կորուստն զգացել է Louis Vuitton-ի սեփականատեր Բեռնար Առնոն:

Ինը մեծահարուստների ընդհանուր կարողությունը երկուշաբթի նվազել է 22.9 մլրդ դոլարով՝ ըստ Forbes Real-Time վարկանիշի տվյալների: Պատճառը ֆոնդային շուկաների անկումն է:

Եվրոպայի ամենահարուստ գործարար Բեռնար Առնոյի կարողությունը նվազել է 5.5 մլրդ դոլարով: Աղբյուրի տվյալներով հանգստյան օրերին Առնոն պաշտոնապես դարձել է ռուս մոդել Նատալյա Վոդյանովայի սկեսրայրը, որն ամուսնացել է վերջինիս որդու՝ Անտուանի հետ:

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը նվազել է 1.7 մլրդ դոլարով: Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի կարողությունը նվազել է 3.8 մլրդ դոլարով: Կորուստներ գրանցած մեծահարուստների ցանկում տեղ են գտել Ուորեն Բաֆեթը, Մարկ Ցուկերբերգը, Իլոն Մասկը, Լարի Էլիսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում