AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ»․ Հնարավոր է՝ անսպասելի իրավիճակ առաջանա ՍԴ-ում

 

«Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ, որի օրակարգում է նաև Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցը: ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է և՛ ինքնառաջադրվել, և՛ առաջադրել այլ թեկնածուի: Այս պահին դեռևս անորոշ է, թե ով կընտրվի ՍԴ նախագահ։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։

Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով: Հնարավոր է, որ անսպասելի իրավիճակ առաջանա, որովհետև որևէ թեկնածու կարծես թե չի ձգում վեց կամ հինգ ձայնի, քանի որ հին կազմից Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը հնարավոր է ոչ մեկին ձայն չտան և, առհասարակ, չմասնակցեն ընտրությանը՝ գործընթացը համարելով ոչ լեգիտիմ։ Իսկ Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան զույգը հաշտ չէ նորընտիր 3 դատավորների հետ։

Մյուս կողմից՝ Երվանդ Խունդկարյանն էլ նախագահ դառնալու նախապայմանով է գործուղվել ՍԴ։ Չի բացառվում, որ առաջին փուլով ընտրությունը չավարտվի, թույլ տան առաջադրվել և Խունդկարյանին ու Դիլանյանին։ Այդպիսով նաև դեմոկրատական ընտրության պատրանք կստեղծվի, իսկ երկրորդ փուլում թեկնածուներից քիչ ձայն ստացածը դուրս կգա մրցակցությունից, մնացողն արդեն կընտրվի 5 ձայնով։ Իսկ եթե երկրորդ փուլում էլ չհաջողվի նախագահ ընտրել, ապա, ըստ օրենքի, 10 օր անց նոր ընտրություն կկայանա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Արծրուն Հովհաննիսյանի, Աննա Նաղդալյանի և կամավորական Միքայել Միքայելյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Եվրոպական խորհրդարանի կուսակցությունները կոչ են արել ԼՂ-ում հրադադարի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանել Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել «Մոսկվան պատրաստ է Փարիզի և այլ գործընկերների հետ ահաբեկչության դեմ պայքարում ամենասերտ փոխգործակցությանը»․ Պուտին Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար Միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը Զինծառայողները ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների. ՊԲ Արցախի դեմ այս պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս 5 զինծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել ՄԻԵԴ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 47 զինծառայող «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել». Պուտին Ռուսաստանը խորապես մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա Բելգիայի խորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում հրետակոծության տակ է ընկել. ՏԱՍՍ Թուրքիան սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանին, այլև քաղաքակրթությանը. Ռուբեն Մելքոնյան Մոսկվայում մեկնարկել են Թեհրանի՝ ԼՂ կարգավորման հարցով նախաձեռնության վերաբերյալ ռուս-իրանական բանակցությունները «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության Իրանը վերանորոգում է Նաթանզի միջուկային կենտրոնը. Associated Press ԵՄ-ն մինչև տարեվերջ գնահատական կտա Թուրքիայի այժմյան վարքագծին. Եվրոպական խորհրդի նախագահ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել Հայաստանին Հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմիններ Սիրիա է ուղարկվել ԼՂ մարտերում սպանված 25 վարձկանի դի. SOHR Շուշիի այսօրվա հրթիռակոծության հետևանքները . ֆոտոշարք ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման․ ՀՀ ԱԳՆ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց. պաշտպանական կողմը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից Ադրբեջանը թքած ունի իր դիակների վրա․ ՊԲ (տեսանյութ) «Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը». Իրանի փոխարտգործնախարար Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա, կան ավերածություններ․ ԱԻՊԾ Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. ֆոտոշարք Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման․ 2 հայ դանակահարվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Թուրքերը Լիոնի փողոցներում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները․ Արցախի ՊԲ ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2383 դեպք Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է «Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու». Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհի անուն «Ժողովուրդ». Արցախի միջազգային ճանաչումը ԼՂ խնդրի կարգավորման առաջընթացի միակ ճանապարհն է․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դրել իր ուխտադրուժ կեցվածքը. Զոհրաբ Մնացականյան Ստեփանակերտում ադրբեջանական ուժերի կիրառած «Սմերչից» վիրավորվել է 2 քաղաքացի. մանրամասներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan