AM | RU
USD
EUR
RUB

«Նորք» ԻԿՀ աշխատակազմի նամակը՝ նախագահին ու վարչապետին. Բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ...

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի անկախության տոնին ՀՀ նախագահի հրամանագրով պետական պարգևների ու պատվավոր կոչումների արժանացել բուժաշխատողների թվում չկա «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի որևէ աշխատակից։ Սա այն պարագայում, երբ կենտրոնն առաջինն է վերապրոֆիլավորվել ու սկսել պայքարը կորոնավիրուսի դեմ։

Նման որոշումն ու վերաբերմունքը շատերը պայմանավորում են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի արդեն նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերություններով։

Անարդարության մասին ՀՀ նախագահին ու վարչապետին ուղղված բաց նամակում բարձրաձայնել են կենտրոնի աշխատակիցները.

«ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին ուղղված «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմի բաց նամակի բովանդակությունը։

22․09․2020թ․

Բաց նամակ ՀՀ նախագահ մեծարգո պարոն Արմեն Սարգսյանին

ՀՀ վարչապետ հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ԱՆ ԻՀԱԿ (Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոն) (նախկին Նորք ԻԿՀ) աշխատակիցների կողմից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող մեր գործընկերները պարգևատրվեցին կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար: Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրական աշխատանքն ու ներդրումը: Այդուհանդերձ հարկ է նկատել, որ Նորք ԻԿՀ-ի՝ ներկայիս Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ներդրումն ու դերը այդ ամենում ևս պակաս չի եղել: Ողջ անձնակազմը եղել է վիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Առաջնամարտիկի դերը կրել և շարունակում ենք կրել պատվով, ավելին՝ շարունակելու ենք:

2019թ. դեկտեմբեր՝ COVID-19 առաջին դեպքերը Չինաստանում:

2020թ. հունվար՝ Հայաստանի Հանրապետություն, «Նորք» ԻԿՀ` Չինաստանից ՀՀ վարակի ներթափանցման կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառւմները ՀՎԿԱԿ-ի հետ միասին:

2020թ. փետրվար` եղել է 1-ին հիվանդանոցը, որտեղ վերապրոֆիլավորվել են 2 բաժանմունք COVID-19 կասկածելի հիվանդների համար:

Մարտի 1` «Նորք» ԻԿՀ-ում արձանագրվել է առաջին COVID-19 բերովի դեպքը:

2020թ. Մարտ՝ «Նորք» ԻԿՀ -ն եղել է առաջին հիվանդանոցը, որ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է COVID-19 հիվանդանոցի:

Այդ վերապրոֆիլավորումը անձնակազմի համար նշանակել է պատերազմային իրավիճակ ու այդ իրավիճակին համապատասխան աշխատանք հիվանդանոցի տնօրենից մինչև մայրապետ: «Նորք» ԻԿՀ -ն միայնակ պայքարը շարունակել է մինչև մարտի 26, երբ սկսեցին ներգրավվել նաև այլ կենտրոններ: Բացի այդ ներգրավումից հետո էլ շարունակել է լինել տրիաժ իրականացնող միակ հիվանդանոցը: Արել է տրիաժ COVID-19-ի ամենօրյա մեծ թվով հայտնաբերումների ամիսներին (ապրիլ, մայիս, հունիս)՝ ունենալով սահմանափակ մահճակալային ֆոնդ, փորձելով ոչ մի ծանր կամ պոտենցիալ ծանրացող հիվանդի դուրս չթողնել:

«Նորք» ԻԿՀ-ն ունի COVID-19 PCR իրականացնող լաբորատորիա, որն իր ծանրաբեռնվածությամբ երկրորդն է ՀՀ-ում:

Վերջին ամիսներին «Նորք» ԻԿՀ-ում կատարվում է ակադեմիական ոլորտից մի շարք գիտնականների ներգրավմամբ լայնածավալ հետազոտություն COVID-19 վերաբերյալ: Ծրագիրը ուշագրավ է դարձել միջազգային բժշկագիտական կառույցների համար:

Եվ այս ամենը COVID-19 համավարակի դեմ պայքարում «Նորք» ԻԿՀ-ի և իր գլխավոր հրամանատար Մ.Վ. Դավիդյանցի ծավալած գործունեության միայն մի մասն է: Կարծում ենք, մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր:

Ինչպես մեր երկրի Նախագահի, Վարչապետի և Կառավարության կողմից, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից թեկնածուներ առաջադրվելիս չպետք է մոռացվեր ու անտեսվեր, քանզի մեր գիտելիքներն ու ջանքերը ծառայել և շարունակում են ծառայել առաջնահերթ մեր Անկախ Հայաստանին, մեր քաղաքացիներին: Գիտակցում ենք, որ չէին կարող պարգևատրվել բոլորը, որ ընտրությունը կատարվել է ներկայացված թեկնածուների միջև, բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ չի կարող անտեսվել այն կոլեկտիվը, որն իսկապես եղել է ու կա հիվանդության դեմ պայքարի առաջամարտիկ»։

Լրահոս
Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին Հարավային ուղղությամբ հայկական ուժերի գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի խոշոր ստորաբաժանում. ՀՀ ՊՆ Այս պատերազմը նախաձեռնել է Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու իր երազանքին հասնելու նպատակով․ ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության ռեժիմի (տեսանյութ) Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ 1800 դոլար և Թուրքիայի քաղաքացիություն․ «Նովայա գազետա»-ն նոր մանրամասներ է հայտնում Ադրբեջանն ընտրել է պատերազմի տարբերակը. Զ․ Մնացականյանը՝ «Դոյչե Վելլեին» Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ղարաբաղի կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ը ներգրավելու հավանականությունը Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ. ՀՀ ՄԻՊ Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է․ Արծրուն Հովհաննիսյան Թուրքիայի հաջորդ թիրախը կարող է դառնալ Կիպրոսը․The Jerusalem Post Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Ռոհանին Էրդողանին կոչ է արել ԼՂ հարցով աջակցել բանակցային գործընթացի վերականգնմանը Հայերը բողոքի ակցիա են անում Ստրասբուրգում` ՄԻԵԴ֊ի դիմաց.ուղիղ Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 27 զոհի անուն Ֆրանսիան ԼՂ-ում վիրավորվածներին բժշկական օգնություն կուղարկի Ադրբեջանը ԼՂ-ում կասետային զինամթերք է կիրառել. Human Rights Watch ՊԲ-ն ներկայացրել է թշնամու զինտեխնիկայի ոչնչացման հերթական տեսանյութը ՌԴ-ում Իրանի դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին Ադրբեջանցիները սոցցանցերում գրում են «Ազգային հերոսի» կոչում ստացած գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին «Իրատես». Արցախի անկախության ճանաչման հարցը տևական ժամանակ դրված է իշխանության սեղանին Այս պահին հրետակոծվում են Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան. Արցախի ԱԻ Պետական ծառայություն Ներկայումս տեղային մարտեր են ընթանում բոլոր ուղղություններում. ՊԲ «Ժողովուրդ»․ Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները «Փաստ». Պատմական այս փուլում միասնականությունն այլընտրանք չունի․ անհրաժեշտ է ձևավորել նոր մշակույթ «Հրապարակ». Պատգամավորներ են գործուղվում Վրաստան «Փաստ». Ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 23 Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում ԼՂ հակամարտությունը պայքար չէ տարածքի համար, այն սկսվել է էթնիկ առճակատումից. Պուտին ՊԲ-ն հրապարակել է ևս 26 զոհի անուն Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan