Պոմպեոն սպառնացել է Չինաստանին և Ռուսաստանին՝ Իրանին զենք վաճառելու կապակցությամբ

Պոմպեոն սպառնացել է Չինաստանին և Ռուսաստանին՝ Իրանին զենք վաճառելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Parstoday.comԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանին զենք վաճառելու դեպքում, Չինաստանը և Ռուսաստանը կենթարկվեն պատժամիջոցների:Washington Examiner-ին տված հարցազրույցում Պոմպեոն կրկնել է իր պնդումը, որ ՄԱԿ-ի կողմից սահմանված Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգվել է, և Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի և Ռուսաստանի դեմ, եթե վերջիններս զենք վաճառեն Իրանին:

Ինչպես գրում է Pars Today-ը, Պոմպեոն Ռուսաստանին ու Չինաստանին պատժամիջոցներով է սպառնում այն դեպքում, երբ ԱՄՆ-ը, խախտելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, ոչ միայն դուրս է եկել ՀԳՀԾ-ից, այլ փորձում է հղում անելով ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևին, միակողմանիորեն վերականգնել ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները և զենքի էմբարգոն:

Պոմպեոն քննադատել է ՀԳՀԾ-ի նկատմամբ եվրոպական երկրների դիրքորոշումը և Վաշինգտոնի քայլերի հետ վերջիններիս ընդդիմանալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում