Ռոհանի. ԱՄՆ հաջորդ ղեկավարը կհամաձայնի մեր պահանջներին

Ռոհանի. ԱՄՆ հաջորդ ղեկավարը կհամաձայնի մեր պահանջներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԻրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ հաջորդ ղեկավարը պետք է համաձայնի Թեհրանի պահանջներին: Այս մասին գրում է MigNews-ը։

«Մենք ընտրությունների և ԱՄՆ ներքին քաղաքականության առևտրի առարկա չենք։ Առաջիկա ընտրություններից հետո ԱՄՆ-ի ցանկացած վարչակազմ այլ ելք չի ունենա, քան հանձնվել Իրանի ժողովրդի դիմացկունությանը», – ասել է Ռուհանին։

Նշենք, որ անցյալ ամիս Վաշինգտոնը սկսեց Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցների վերականգնման գործընթացը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում