AM | RU
USD
EUR
RUB

Իշխանությունը պետք է մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների․ Տիգրան Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amTert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակը գրում է, որ իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի և քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունները չվերսկսվեն, ներկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պետք է լավագույնս նախապատրաստվել հնարավոր հարվածին։ Հոդվածը կարդացեք ստորև։

Արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանն ու Թուրքիան գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին սպառնում են պատերազմով և, ըստ էության, ֆիզիկական բնաջնջմամբ։ Եթե մինչև տավուշյան մարտական գործողությունները Ադրբեջանում դա հիմնականում արտահայտվում էր ռազմական հռետորաբանությամբ և սահմանային սադրանքներով, ապա այս փուլում դրանց ուղեկցում են պատերազմին հատուկ այլ միջոցառումներ և գործողություններ։

Այս փուլում Թուրքիայի ուղիղ միջամտությունն ու Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով ներդաշնակ գործելը, Հայաստանի նկատմամբ կոշտ բառամթերքի կիրառումն ու սպառնալիքները լրիվ այլ մակարդակում են։

Ակնհայտորեն Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական պլանավորումների մեջ են, որը ներառում է երկու երկրների զինված ուժերի նախապատրաստումից (նաև ծայրահեղական զինյալների ներգրավվածություն), դիվանագիտական պրեսինգ, քարոզչական ու հոգեբանական գրոհներ, հասարակությունների պատերազմի պատրաստում և այլն։

Մեծ առումով թուրք-ադրբեջանական գերակտիվացումը երկու հիմնական նպատակ ունի։

Առաջին՝ Արցախի հարցի ռազմական ճանապարհով կարգավորմանն ուղղված նախապատրաստվածություն։

Երկրորդ՝ ճնշումների, սպառնալիքների միջոցով փոխզիջման, զիջման հասնելու խնդիր։

Ընդ որում՝ երկրորդ տարբերակի դեպքում էլ ռազմական գործողությունների վերսկսումը բավականին մեծ է։

Նկատելի է, որ այս ճանապարհին Թուրքիան և Ադրբեջանը մեծ ջանքեր են գործադրում Հայաստանին և Արցախին ագրեսորի թիկնոց հագցնելու և իրենց հետագա ագրեսիան միջազգային հանրության համար առավել ընկալելի դարձնելու համար։

Այս փուլում Հայաստանից, Արցախից հնչող ցանկացած հայտարարություն պետք է լինի առավելագույնս հավասարակշռված, կշռադատված, որովհետև պատերազմը զուտ մարտական գործողությունների փուլ չէ, այն ներառում է պատերազմ դիվանագիտական, տնտեսական, քարոզչական մակարդակներում և լիակատար հաղթանակը կախված է այս բոլոր բաղադրիչների առավելության հաստատմամբ։

Երբ խոսում ենք կշռադատվածության մասին, դա բնավ չի նշանակում, որ չպետք է արձագանքել կամ կոշտացնել հայտարարությունները, դա նշանակում է, որ պետք է հասկանալ, որ հատկապես այս փուլում միջազգային հանրության համար ընկալելի լինելու խնդիրն առավել սուր է դրված և բոլոր քայլերն ու գործողությունները պետք է իրականացնել այդ տրամաբանության ներքո։

Եթե նույնիսկ անհրաժեշտություն կա առաջին հարվածը հասցնելու և մեկնարկն ապահովելու համար, այդ գործողությունները պետք է ապահովվեն անհրաժեշտ դիվանագիտական, քաղաքական, քարոզչական բաղադրիչով։

Ի՞նչ քայլեր է իրականացնում մեր երկիրը ռազմական գործողությունների նախապատրաստելու ուղղությամբ։ Արդյո՞ք նման քայլեր առհասարակ նկատելի են։

Պաշտպանության նախարարի հայտարարությունները, հանդիպումները տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ, հնչեցվող մեսիջները փաստում են, որ Պաշտպանության նախարարությունում այդ գիտակցումը լիարժեքորեն կա և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

Տավուշում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ շատերին թվում էր, որ պատերազմն ավարտված է, թշնամին՝ վերջնականապես ջախջախված, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նախ հանդես եկավ ռազմակոչով, որում բավականին հստակ արձանագրված էր անվտանգության հետ կապված մեր գլխավոր խնդիրը՝ «Ադրբեջանը, ոգեշնչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով»:

Նույնիսկ Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի իր ուղերձում ԳՇ պետն առավել կարճ արձանագրեց իր պատկերացումները առաջիկա զարգացումներում զինված ուժերի գլխավոր սկզբունքի մասին` «Հայաստանի և Արցախի ամեն սանտիմետրը մեզ համար հայրենիք է՝ սկսած մեր տնից, մինչև սահմանին տեղակայված դիրքեր, և մենք շարունակելու ենք ամուր ու անսասան կանգնած մնալ՝ երբեք թույլ չտալով, որ հայրենի հողը տատանվի հայի ոտքի տակ»։

Սակայն ինչպես արդեն ասացի, պատերազմի նախապատրաստվելը կամ թշնամուն հակազդելը միայն զինված ուժերով չի կարող սահմանափակվել։

Կառավարման համակարգը պետք է նախապատրաստել պատերազմական գործողություններին՝ առանց սպասելու, թե Թուրքիան կամ Ադրբեջանը որ ճակատից, որ պահին կամ երբ կհարվածեն։ Ցանկացած ժամը, օրը, շաբաթն այսօր մեծ կարևորություն ունի, պետք է գործել շատ արագ։

Ամենակարևորը՝ իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի, մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների։

Կրկնում եմ՝ միգուցե կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունները չվերսկսվեն, սակայն ներկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պետք է լավագույնս նախապատրաստվել հնարավոր հարվածին, էլ չեմ ասում, որ պատերազմին պատրաստ լինելն ու անհրաժեշտ միջոցառումների իրականացումը նաև կանխարգելիչ բնույթ ունի։

Իշխանությունը հապաղելու իրավունք ուղղակի չունի, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել։ Պետք է օր առաջ անհրաժեշտ մեխանիզմները գործարկել և իր հիմնական անելիքները կառուցելիս կենտրոնում ունենալ թուրք-ադրբեջանական տանդեմի դաշտ նետած սպառնալիքները։

Լրահոս
Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին Հարավային ուղղությամբ հայկական ուժերի գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի խոշոր ստորաբաժանում. ՀՀ ՊՆ Այս պատերազմը նախաձեռնել է Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու իր երազանքին հասնելու նպատակով․ ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության ռեժիմի (տեսանյութ) Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ 1800 դոլար և Թուրքիայի քաղաքացիություն․ «Նովայա գազետա»-ն նոր մանրամասներ է հայտնում Ադրբեջանն ընտրել է պատերազմի տարբերակը. Զ․ Մնացականյանը՝ «Դոյչե Վելլեին» Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ղարաբաղի կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ը ներգրավելու հավանականությունը Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ. ՀՀ ՄԻՊ Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է․ Արծրուն Հովհաննիսյան Թուրքիայի հաջորդ թիրախը կարող է դառնալ Կիպրոսը․The Jerusalem Post Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Ռոհանին Էրդողանին կոչ է արել ԼՂ հարցով աջակցել բանակցային գործընթացի վերականգնմանը Հայերը բողոքի ակցիա են անում Ստրասբուրգում` ՄԻԵԴ֊ի դիմաց.ուղիղ Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 27 զոհի անուն Ֆրանսիան ԼՂ-ում վիրավորվածներին բժշկական օգնություն կուղարկի Ադրբեջանը ԼՂ-ում կասետային զինամթերք է կիրառել. Human Rights Watch ՊԲ-ն ներկայացրել է թշնամու զինտեխնիկայի ոչնչացման հերթական տեսանյութը ՌԴ-ում Իրանի դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին Ադրբեջանցիները սոցցանցերում գրում են «Ազգային հերոսի» կոչում ստացած գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին «Իրատես». Արցախի անկախության ճանաչման հարցը տևական ժամանակ դրված է իշխանության սեղանին Այս պահին հրետակոծվում են Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան. Արցախի ԱԻ Պետական ծառայություն Ներկայումս տեղային մարտեր են ընթանում բոլոր ուղղություններում. ՊԲ «Ժողովուրդ»․ Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները «Փաստ». Պատմական այս փուլում միասնականությունն այլընտրանք չունի․ անհրաժեշտ է ձևավորել նոր մշակույթ «Հրապարակ». Պատգամավորներ են գործուղվում Վրաստան «Փաստ». Ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 23 Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում ԼՂ հակամարտությունը պայքար չէ տարածքի համար, այն սկսվել է էթնիկ առճակատումից. Պուտին ՊԲ-ն հրապարակել է ևս 26 զոհի անուն Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan