Սպասեք մի երեք–չորս ժամ և ամեն ինչ կիմանաք. Հրայր Թովմասյան

Սպասեք մի երեք–չորս ժամ և ամեն ինչ կիմանաք. Հրայր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՍպասեք մի երեք –չորս ժամ և ամեն ինչ կիմանաք: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ՍԴ նախագահի ընտրությունից առաջ ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է նախագահի իր թեկնածուն:

Հարցին, թե ինքնառաջադրվելու է, նա կրկին կոչ արեց սպասել երեք ժամ: Ինչ վերաբերում է նորընտիր դատավորներին և հարցին, թե արդյոք լուծվեց Սահմանադրական դատարանի ճգնաժամը, Հրայր Թովմասյանն ասաց, որ պատասխան չունի:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հետևանքով ՍԴ երեք դատավորների լիազորությունները դադարել են, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահից դարձավ ՍԴ անդամ: Ներկայումս ՍԴ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է դատարանի ամենատարիքով դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը:

Հիշեցնենք նաև, որ վերջերս Ազգային ժողովն ընտրեց ՍԴ երեք դատավորներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին, Արթուր Վաղարշյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում