ՀՅԴ ներկայացուցիչները ՌԴ դեսպանի հետ քննարկել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր

ՀՅԴ ներկայացուցիչները ՌԴ դեսպանի հետ քննարկել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպանատանը հանդիպում են ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

ՀՅԴ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացների, Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության, Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում