AM | RU
USD
EUR
RUB

Ցամաքային ճանապարհով ամսական Հայաստան է տեղափոխվում շուրջ 400 սիրիահայ

 

Բնակություն հաստատելու նպատակով Հայաստան տեղափոխված սիրիահայերի թիվը վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն աճել է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆրդուս Զաքարյանը,վերջին շրջանում ցամաքային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել ամսական շուրջ 350-400 սիրիահայ: «Այժմ մեր երկրում ապրում է 9,5-10 հազար սիրիահայ, որոնցից հազարն արդեն աշխատանք ունեն: Տարբեր գերատեսչությունների աջակցությամբ աշխատանքի են ընդունվել շուրջ 800 սիրիահայեր, որոնք էլ աջակցել են աշխատանքի ընդունվել իրենց հարազատներին ու մտերիմներիը: Նրանց թիվը հասնում է շուրջ 200-ի»,-ասաց Ֆիրդուս Զաքարյանը: Հայաստան տեղափոխված սիրիահայերի թիվն ավելի մեծ կլիներ, եթե օդային հաղորդակցության ուղիներ լինեին, սակայն ներկայում տեղափոխման միակ ճանապարհը ցամաքայինն է: Զաքարյանի բնորոշմամբ' աշխատաքն ունենալու խնդիրը Հայաստանում բնակվող սիրիահայերի համար այլևս առաջնային չէ. նրանց համար գերխնդիրը ? ?նակարան գտնելն է:

Աշխատանքի խնդիրը, սակայն, առաջնային է Հայաստան տեղափոխված սիրիահայ ոսկերիչների համար: Նրանք իրենց արտադրանքն այլ երկրներում իրացնելու ռիսկեր են տեսնում: Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի փոխնախագահ Ալեքսան Քարադանայանը նշեց, որ Սփյուռքի նախարարությունը սիրիահայ ոսկերիչներին օժանդակող ծրագիր առաջարկեց, սակայն նրանք չհամաձայնեցին: «Նախարարության արած առաջարկները լավն էին, պարզապես խնդիրը հարկային-մաքսային դաշտի հետ էր կապված: Նրանք նոր էին Հայաստանում և այդ ոլորտում չէին տիրապետում բոլոր նրբություններին: Վախենում էին արտահանման հետ կապված խնդիրներ ունենալ: Իսկ սիրիահայ ոսկերիչների արտադրանքի զգալի մասն Արաբական երկրներում պետք է իրացվեր»,-ասաց Ալեքսան Քարադանայանը' նշելով, որ ոմանք աշխատում են սեփական նախաձեռնությամբ, իսկ մեծ մասն էլ առայժմ անաշխատանք է:

Սիրիահայ ոսկերիչ Զարեհ Պոդիկյանն էլ ասաց, որ ինքն այս պահին աշխատանք չունի և չի կարողանում զբաղվել իր մասնագիտությամբ: «Սփյուռքի նախարարը մեզ ընդառաջեց, հատուկ ծրագիր ստեղծեց մեզ համար ու կոչ արեց առանց մտավախությունների հիմնել մեր գործն ու աշխատել: Սակայն մենք չկարողացանք հիմնել մեր սեփական բիզնեսը, քանի որ արտահանման հետ կապված խնդիրներ կունենայինք: Հայաստանից փոքր-ինչ ավելի դժվար է արտահանել ոսկյա զարդերն ու իրացնել Արաբական երկրներում, իսկ մեր միակ շուկան այդ երկրներն են»,-շեշտեց նա:

Նա տեղեկացրեց, որ աշխատանքի կարիք ունի և ցանկություն հայտնեց կրկին համախմբվել և օգտվել ծրագրից, մանավանդ, երբ Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ պետությունը կանգնած է յուրաքանչյուրի կողքին՝ բիզնես հիմնելու առաջին քայլից, և պատրաստակամ է անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովել, աջակցել կազմակերպությանը՝ գրանցումից մինչև կայանալն ու շահույթ ստանալը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը շարունակում է օժանդակել Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայերին' երկրում հարմարվելու և աշխատանք գտնելու հարցում: Անհատ գործարարներն իրենց սեփական բիզնեսն են հիմնում Հայաստանում, բժիշկների մի մասն աշխատանք է գտել հանրապետության տարբեր հիվանդանոցներում' ՀՀ առողջապահության նախարարության օժանդակությամբ, մանկավարժներն աշխատում են Երևանում հիմնված «Կիլիկյան» վարժարանում: Ոսկերիչներին էլ իր օգնությունն է առաջարկել Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրենը' թույլ տալով ընդունվել աշխատանքի որպես ոսկերիչ կամ առաջիկա 6 ամիսների ընթացքում անվճար աշխատանքային տարածք վերցնել: Այս դեպքում նրանք հնարավորություն կունենային օգտվել նաև գործարանի աշխատանքային գործիքներից ու տարբեր արտադրամասերից: Գործարանի ղեկավարությունը պատրաստակամություն էր հայտնել նաև աջակցել օրենսդրական և շուկայագիտական ոլորտների խորհրդատվությամբ: Համագործակցության պարագայում՝ գործարանի կողմից կտրամադրվեին նաև արտաքին շուկաների հնարավորություններն ու կապերը:

Լրահոս
ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել Հայաստանին Հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմիններ Սիրիա է ուղարկվել ԼՂ մարտերում սպանված 25 վարձկանի դի. SOHR Շուշիի այսօրվա հրթիռակոծության հետևանքները . ֆոտոշարք ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման․ ՀՀ ԱԳՆ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց. պաշտպանական կողմը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից Ադրբեջանը թքած ունի իր դիակների վրա․ ՊԲ (տեսանյութ) «Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը». Իրանի փոխարտգործնախարար Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա, կան ավերածություններ․ ԱԻՊԾ Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. ֆոտոշարք Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման․ 2 հայ դանակահարվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Թուրքերը Լիոնի փողոցներում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները․ Արցախի ՊԲ ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2383 դեպք Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է «Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու». Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհի անուն «Ժողովուրդ». Արցախի միջազգային ճանաչումը ԼՂ խնդրի կարգավորման առաջընթացի միակ ճանապարհն է․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դրել իր ուխտադրուժ կեցվածքը. Զոհրաբ Մնացականյան Ստեփանակերտում ադրբեջանական ուժերի կիրառած «Սմերչից» վիրավորվել է 2 քաղաքացի. մանրամասներ ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում «Փաստ». Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է կոշտ միջոցներ ձեռնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ «Փաստ». Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր էրկրի ներսում Իտալիայի Պալերմո քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանը կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը. ՊԲ «Փաստ». Ի՞նչ սպասել ժնևյան հանդիպումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 29 ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում Լավրովը ֆրանսիացի պաշտոնակցի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները Թուրքական «Բայրաքթար»-ները Հայաստանի սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս (տեսանյութ) Հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Իտալիայի քաղաքներից մեկը ևս ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը ՀՀ նախագահը ստորագրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը Ադրբեջանի ԶՈՒ-երը ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ՊԲ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan