Ցամաքային ճանապարհով ամսական Հայաստան է տեղափոխվում շուրջ 400 սիրիահայ

Բնակություն հաստատելու նպատակով Հայաստան տեղափոխված սիրիահայերի թիվը վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն աճել է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆրդուս Զաքարյանը,վերջին շրջանում ցամաքային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել ամսական շուրջ 350-400 սիրիահայ: «Այժմ մեր երկրում ապրում է 9,5-10 հազար սիրիահայ, որոնցից հազարն արդեն աշխատանք ունեն: Տարբեր գերատեսչությունների աջակցությամբ աշխատանքի են ընդունվել շուրջ 800 սիրիահայեր, որոնք էլ աջակցել են աշխատանքի ընդունվել իրենց հարազատներին ու մտերիմներիը: Նրանց թիվը հասնում է շուրջ 200-ի»,-ասաց Ֆիրդուս Զաքարյանը: Հայաստան տեղափոխված սիրիահայերի թիվն ավելի մեծ կլիներ, եթե օդային հաղորդակցության ուղիներ լինեին, սակայն ներկայում տեղափոխման միակ ճանապարհը ցամաքայինն է: Զաքարյանի բնորոշմամբ’ աշխատաքն ունենալու խնդիրը Հայաստանում բնակվող սիրիահայերի համար այլևս առաջնային չէ. նրանց համար գերխնդիրը ? ?նակարան գտնելն է:

Աշխատանքի խնդիրը, սակայն, առաջնային է Հայաստան տեղափոխված սիրիահայ ոսկերիչների համար: Նրանք իրենց արտադրանքն այլ երկրներում իրացնելու ռիսկեր են տեսնում: Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի փոխնախագահ Ալեքսան Քարադանայանը նշեց, որ Սփյուռքի նախարարությունը սիրիահայ ոսկերիչներին օժանդակող ծրագիր առաջարկեց, սակայն նրանք չհամաձայնեցին: «Նախարարության արած առաջարկները լավն էին, պարզապես խնդիրը հարկային-մաքսային դաշտի հետ էր կապված: Նրանք նոր էին Հայաստանում և այդ ոլորտում չէին տիրապետում բոլոր նրբություններին: Վախենում էին արտահանման հետ կապված խնդիրներ ունենալ: Իսկ սիրիահայ ոսկերիչների արտադրանքի զգալի մասն Արաբական երկրներում պետք է իրացվեր»,-ասաց Ալեքսան Քարադանայանը’ նշելով, որ ոմանք աշխատում են սեփական նախաձեռնությամբ, իսկ մեծ մասն էլ առայժմ անաշխատանք է:

Սիրիահայ ոսկերիչ Զարեհ Պոդիկյանն էլ ասաց, որ ինքն այս պահին աշխատանք չունի և չի կարողանում զբաղվել իր մասնագիտությամբ: «Սփյուռքի նախարարը մեզ ընդառաջեց, հատուկ ծրագիր ստեղծեց մեզ համար ու կոչ արեց առանց մտավախությունների հիմնել մեր գործն ու աշխատել: Սակայն մենք չկարողացանք հիմնել մեր սեփական բիզնեսը, քանի որ արտահանման հետ կապված խնդիրներ կունենայինք: Հայաստանից փոքր-ինչ ավելի դժվար է արտահանել ոսկյա զարդերն ու իրացնել Արաբական երկրներում, իսկ մեր միակ շուկան այդ երկրներն են»,-շեշտեց նա:

Նա տեղեկացրեց, որ աշխատանքի կարիք ունի և ցանկություն հայտնեց կրկին համախմբվել և օգտվել ծրագրից, մանավանդ, երբ Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ պետությունը կանգնած է յուրաքանչյուրի կողքին՝ բիզնես հիմնելու առաջին քայլից, և պատրաստակամ է անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովել, աջակցել կազմակերպությանը՝ գրանցումից մինչև կայանալն ու շահույթ ստանալը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը շարունակում է օժանդակել Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայերին’ երկրում հարմարվելու և աշխատանք գտնելու հարցում: Անհատ գործարարներն իրենց սեփական բիզնեսն են հիմնում Հայաստանում, բժիշկների մի մասն աշխատանք է գտել հանրապետության տարբեր հիվանդանոցներում’ ՀՀ առողջապահության նախարարության օժանդակությամբ, մանկավարժներն աշխատում են Երևանում հիմնված «Կիլիկյան» վարժարանում: Ոսկերիչներին էլ իր օգնությունն է առաջարկել Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրենը’ թույլ տալով ընդունվել աշխատանքի որպես ոսկերիչ կամ առաջիկա 6 ամիսների ընթացքում անվճար աշխատանքային տարածք վերցնել: Այս դեպքում նրանք հնարավորություն կունենային օգտվել նաև գործարանի աշխատանքային գործիքներից ու տարբեր արտադրամասերից: Գործարանի ղեկավարությունը պատրաստակամություն էր հայտնել նաև աջակցել օրենսդրական և շուկայագիտական ոլորտների խորհրդատվությամբ: Համագործակցության պարագայում՝ գործարանի կողմից կտրամադրվեին նաև արտաքին շուկաների հնարավորություններն ու կապերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում