AM | RU
USD
EUR
RUB

Արցախի հարցում Թուրքիան և Ադրբեջանը երկու ծրագիր ունեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Թե՛ հիմա, թե՛ նախկինում մենք գործ ենք ունեցել թուրք-ադրբեջանական դաշինքի թշնամական քաղաքականության հետ: Այլ բան է, որ տարածաշրջանային իրողությունները և աշխարհաքաղաքական զարգացումները որոշ փուլերում հակառակորդներին ստիպել են պարզապես ակտուալ պահել հարցը: Իսկ այն ժամանակահատվածներում, երբ ավելի մեծ օգուտ կորզելու հնարավորություններ են լինում, փորձում են ստանալ դրանք: Անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Համոզված եմ, որ հիմա մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը իրական հնարավորություն են տեսել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում որոշակի ձեռքբերումներ ունենալու տեսանկյունից:

Խոսքը նախևառաջ տարածքային ձեռքբերումների մասին է՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են պատերազմի: Բայց դա պլան մաքսիմումն է, իսկ պլան մինիմումն առնվազն Թուրքիայի ներգրավվածությունն է Ղարաբաղյան խնդրի քննարկմանը, ու այդ ճանապարհով նաև Հարավային Կովկասի քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգի կարևոր կողմ դառնալը: Այսինքն, ունեն պլան մաքսիմում և պլան մինիմում: Եվ կախված նրանից, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի Թուրքիայից և Ադրբեջանից բխող մարտահրավերներին, նրանք կկողմնորոշվեն, թե հաջորդիվ ինչ նոր նախաձեռնություններով կարող են հանդես գալ ու ինչ օգուտներ կարող են քաղել այդ իրավիճակից»,-ընդգծեց քաղաքագետը:

Դիտարկելով Թուրքիայի ակտիվացման գործոնը՝ նա նշեց, որ իրականում հայկական հարցը շատ մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար. «Անկարայի բոլոր ցանկությունները, օրինակ՝ ավելի ակտիվ ներգրավվել ԵՄ աշխատանքներում, տարիներ շարունակ, որպես կանոն, զսպվել են Հայկական հարցի միջոցով: Թուրքիան Հայկական հարցի կապանքներից ազատվելու խնդիր ունի, որի լուծման երկուերեք տարբերակ է տեսնում: Արդեն հիմա փորձում են ստեղծել կոնֆլիկտ, մեղադրանքներ են հնչում: Չեմ բացառում, որ նույնիսկ որոշակի ռազմական գործողություններ լինեն, որից հետո գալիս է նստելու և պայմանավորվելու ժամանակը:

Վստահ եմ, որ Թուրքիան անպայման փորձելու է ամեն ինչ անել, որ արդեն այս փուլում Հայկական հարցի ազդեցությունը, որպես Թուրքիային զսպող քաղաքական գործոն, վերջնականապես դուրս գա թե՛ տարածաշրջանային քաղաքականությունից և թե՛ աշխարհաքաղաքական տերությունների գործիքակազմից: Թուրքիան առնվազն փորձում է Հայկական հարցը լուծել, ինչը Թուրքիայի համար դռներ կբացի դեպի հարավային Կովկասի քաղաքականություն, հետագայում նաև ավելի հեռու գնացող տարածաշրջաններ: Իրենք ուզում են ամեն կերպ ազատվել այդ զսպող գործոնից»: Ինչ վերաբերում է նաև բացահայտ սպառնալիք պարունակող հայտարարությունների ֆոնին հայկական կողմի արձագանքներին, անելիքներին ու դիրքավորմանը դիվանագիտական դաշտում, քաղաքագետը ընդգծեց. «Դատելով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններից, որոնք առկա են հանրային տիրույթում, կարելի է ասել, որ Հայաստանի իշխանությունները բացարձակապես չեն ցանկանում զբաղվել թուրք-ադրբեջանական մարտահրավերների չեզոքացման գործով:

Տպավորություն է, թե փորձում են խնդիրը հաղթահարել՝ այն չտեսնել տալու միջոցով, չզբաղվել դրանով՝ հուսալով, որ ամեն ինչ կանցնի, և Հայաստանը չի ունենա այն սպառնալիքները, որոնք այսօր ակնհայտորեն նշմարվում են»: Նա շեշտեց, որ ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել, թե պատերազմի վտանգ չկա. «Մշտապես նման քարոզչական թեզեր են դաշտ նետվում, որոնց միակ նպատակը հանրության զգոնությունը բթացնելն է: Քաղաքական իշխանությունից որևէ ազդակ չկա, որ Հայաստանը կանգնած է լուրջ սպառնալիքների առջև:

Փառք Աստծո, դա ինչ-որ չափով կոմպենսացնում են մեր զինվորականները, որոնք շատ հստակ խոսում են վտանգների մասին: Ահազանգն այն աստիճանի է հասել, որ արդեն իսկ աշխարհազոր ստեղծելու անհրաժեշտության մասին են խոսում: Այն ներկայացնում են որպես մեր անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ, որը պետք է շուտափույթ ստեղծվի, որովհետև կա Թուրքիայի կողմից սկսվող ռազմական գործողությունների իրական վտանգ: Մեր զինվորականությունը շատ ավելի ադեկվատ է գնահատում տարածաշրջանում առկա իրավիճակը, սպառնալիքների բնույթը, ինչը չի կարելի ասել քաղաքական իշխանության մասին, որն անգամ աշխարհազոր ստեղծելու հարցն է դարձնում իրավական երկար քննարկումների առարկա՝ առանց հասկանալու, որ այդ խնդիրները լուծելու համար կարող ենք անգամ ժամանակ չունենալ»: Ըստ մեր զրուցակցի, առաջին խնդիրը, որը պետք է դիվանագիտական դաշտում, Թուրքիայի և

Ադրբեջանի ակտիվության զսպումն է. «Դրա համար պետք է օգտագործել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, ճիշտ ներկայացնել սպառնալիքի էությունը միջազգային հանրությանը: Պետք է ճիշտ ներկայացնել նաև այն, որ գործ ունենք ագրեսիվ քաղաքականության հետ, որի հետևանքը ծանր է լինելու ոչ միայն Հայաստանի համար, այլ կարող է անգամ աշխարհաքաղաքական իրավիճակ փոխել, և մեր տարածաշրջանը կարող է թուրքական ազդեցության գոտու վերածվել: Հավաստիացնում եմ, որ սա ցանկալի չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ ԱՄՆ-ի համար:

Ակտիվ աշխատանք պետք է տանել դաշնակիցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ՆԱՏՕ-ի անդամ մեր բարեկամական երկրների հետ ու ամեն ինչ անել, որ Թուրքիայի ակտիվությունը զսպվի: Մինչդեռ տեսնում ենք, որ մեր ԱԳ նախարարը չի մեկնաբանում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները, չի մեկնաբանում Էրդողանի՝ ՄԱԿ-ում արված հայտարարությունները, Թուրքիայի ԱԳ և պաշտպանության նախարարների սպառնալիքները: Ամեն ինչ թողնվում է առանց մեկնաբանության, առանց պատասխանի, ինչը թույլ է տալիս թշնամուն իրեն անպատժելի զգալ տարածաշրջանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսանյութ) Թուրքամետ վարձկանների հրամանատարն ասել է, որ իրենք Ադրբեջանում կռվում են ընդդեմ ռուսների Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան Կրեմլում մեկնաբանել են Թրամփի՝ ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարությունը «Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները». Լավրով Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով Ավստրիան դադարեցրել է թուրքական Bayraktar անօդաչուների համար մասերի մատակարարումը․ Der Standard Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում «ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել. ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարին Իսրայելը սիրիական և լիբանանյան սահմանների երկայնքով պատերազմի մոդելավորմամբ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Թուրքական ապրանքների բոյկոտն ընդլայնվում է մերձարևելյան երկրներում Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ադրբեջանական կողմի հայտարարությունները ունեն ակնհայտ սադրիչ բնույթ. Շուշան Ստեփանյան Լավրովը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունն ի շահ կրակի դադարեցման և բանակցությունների վերսկսման Կորոնավիրուսից մահացած 16 պացիենտներից ամենաերիտասարդը 55 տարեկան էր Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է Ֆրանսիան մուսուլմանական երկրներից պահանջել է դադարեցնել ֆրանսիական ապրանքների բոյկոտը «ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին»․ կոնգրեսական Ադամ Շիֆ Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ Ադրբեջանը հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Վահրամ Պողոսյան Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Ժնևում ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ֆոնին երկրի հյուսիս-արևմուտքում զորքեր են տեղակայվել Արցախի ՊՆ. Թշնամական կողմի մեղադրանքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն Ադրբեջանը խախտել է ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը. Շուշան Ստեփանյան Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 26 Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը (տեսանյութ) Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ն` կիրառության մեջ․ ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի գյուղերը. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին. Վահրամ Պողոսյան Խոցվել է հակառակորդի հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ) Արևելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան ՊԲ-ն գերի է վերցրել հայախոս ադրբեջանցու (Տեսանյութ) ՊԲ-ն ոչնչացնում է թշնամու զրահատեխնիկան (տեսանյութ) Իրանի Զինված ուժերը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan