AM | RU
USD
EUR
RUB

Արսեն Թորոսյան. Վարակակիրների կտրուկ աճը դեռևս չենք պայմանավորում դպրոցները բացելով

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված մենք կրկին իրավիճակի սրում ունենք»,- կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նոր վարակակիրների թվի կտրուկ ավելացումը պայմանավորեց մարդկանց շարժողունակության ավելացմամբ։

«Ինչպե՞ս ենք մենք այս իրավիճակին վերաբերվում։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ պետք է շարունակենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ, և այստեղ շատ բան կախված է յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունից։ Իհակե, վարչական մեթոդներ պետք է նաև խստորեն կիրառենք։ Պայմանավորվել ենք, որ ոստիկանությունն ու տեսչական մարմինները կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ»,- հայտարարեց նա՝ չբացառելով, որ վարակակիրների թվի աճի պարագայում ստիպված կլինեն նորից ծավալել հիվանդանոցային հնարավորություններ, ինչպես եղավ նախորդ ամիսներին։

Փաշինյանը նկատեց՝ այս պահին նոր ծավալումների խնդիր չկա։

Նիստին մասնակցող Արսեն Թորոսյանը թվային որոշ տվյալներ ներկայացրեց. այս պահի դրությամբ 1230 ծավալած սովարական մահաճակալ կա և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտ 30 տոկոսը դեռևս ազատ է։

«Այսինքն, ազատ մահճակալներ շատ կան։ Մոտ 20 բժշկական կենտրոններից կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվում է 5 հիվանդանոց, ևս երեքը՝ նեղ մասնագիտացված երեխաների, նորածինների և հղիների համար»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, եթե իրավիճակը կտրուկ սրվի 1-2 օրվա ընթացքում կրկին նախկին չափով մահճակալները կծավալեն։

Նա նաև հիշեցրեց, որ խոսքը 2700-2800 սովարական մահճակալների, 200 վերակենդանացման մահճակալների մասին է։

Թորոսյանն ասաց՝ նոր վարակակիրների ամենաբարձր թիվը գրանցվել է հուլիսի 6-ին, ամենացածրը՝ սեպտեմբերի 11-ին, սակայն այդ օրվանից սկսած հիվանդների թիվն ավելանում է, ինչը պայմանավորված է թե շարժողականությամբ, թե համաճարակային կանոնների չպահպանմամբ։

«Մենք այս թվերը դեռևս չենք պայմանավորում դպրոցների բացվելով, բայց եթե առաջիկա շաբաթում կտրուկ աճ լինի, կապելու ենք դպրոցների հետ։ Խոսքը միայն դպրոցի ներսում փոխանցման մասին չէ, քանի որ դրանք շարժողականության գործոն են»,- նշեց նա։

Փաշինյանն էլ ավելացրեց, որ Եվրոպայում մեծ ալիք է սկսել։

«Բայց կա մի գործոն, որ չեմ կարող չնշել։ Մենք այս գործում 100 տոկոսանոց թափանցիկ ենք, որևէ թիվ չենք փոխել, ինչ թիվ գիտենք մենք, գիտի Հայաստանի հանրությունն ու ամբողջ աշխարհը, այն տարբերությամբ, որ մենք կարող է մի քանի ժամ շուտ ենք իմանում, քան մյուսները»,- նշեց նա։

Լրահոս
Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսանյութ) Թուրքամետ վարձկանների հրամանատարն ասել է, որ իրենք Ադրբեջանում կռվում են ընդդեմ ռուսների Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան Կրեմլում մեկնաբանել են Թրամփի՝ ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարությունը «Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները». Լավրով Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով Ավստրիան դադարեցրել է թուրքական Bayraktar անօդաչուների համար մասերի մատակարարումը․ Der Standard Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում «ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել. ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարին Իսրայելը սիրիական և լիբանանյան սահմանների երկայնքով պատերազմի մոդելավորմամբ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Թուրքական ապրանքների բոյկոտն ընդլայնվում է մերձարևելյան երկրներում Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ադրբեջանական կողմի հայտարարությունները ունեն ակնհայտ սադրիչ բնույթ. Շուշան Ստեփանյան Լավրովը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունն ի շահ կրակի դադարեցման և բանակցությունների վերսկսման Կորոնավիրուսից մահացած 16 պացիենտներից ամենաերիտասարդը 55 տարեկան էր Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է Ֆրանսիան մուսուլմանական երկրներից պահանջել է դադարեցնել ֆրանսիական ապրանքների բոյկոտը «ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին»․ կոնգրեսական Ադամ Շիֆ Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ Ադրբեջանը հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Վահրամ Պողոսյան Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Ժնևում ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ֆոնին երկրի հյուսիս-արևմուտքում զորքեր են տեղակայվել Արցախի ՊՆ. Թշնամական կողմի մեղադրանքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն Ադրբեջանը խախտել է ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը. Շուշան Ստեփանյան Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 26 Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը (տեսանյութ) Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ն` կիրառության մեջ․ ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի գյուղերը. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին. Վահրամ Պողոսյան Խոցվել է հակառակորդի հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ) Արևելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան ՊԲ-ն գերի է վերցրել հայախոս ադրբեջանցու (Տեսանյութ) ՊԲ-ն ոչնչացնում է թշնամու զրահատեխնիկան (տեսանյութ) Իրանի Զինված ուժերը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan