AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.amԿառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Դրանով սահմանվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորումը՝ 30 մլն եվրո գումարի չափով, որից 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլն՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման։

Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի (ՀԸԳՄ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին և ԵՄ լավագույն գործելակերպերին համապատասխան։

Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։

Ծրագրի հիմքում ընկած են Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ և վերջինիս 2019-2023թթ. գործողությունների ծրագրով ամրագրված առաջնահերթությունները, ինչպիսիք են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, դատավորների անկախության, անկողմնակալության ու հաշվետվողականության, ինչպես նաև դատական իշխանության գործունեության արդյունավետության բարելավումը։ Ծրագրում արտացոլված են նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և համապատասխան կանխարգելիչ, դատախազական և քննչական մարմինների ստեղծումը։

Լրահոս
«Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները». Լավրով Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով Ավստրիան դադարեցրել է թուրքական Bayraktar անօդաչուների համար մասերի մատակարարումը․ Der Standard Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում «ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել. ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարին Իսրայելը սիրիական և լիբանանյան սահմանների երկայնքով պատերազմի մոդելավորմամբ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Թուրքական ապրանքների բոյկոտն ընդլայնվում է մերձարևելյան երկրներում Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ադրբեջանական կողմի հայտարարությունները ունեն ակնհայտ սադրիչ բնույթ. Շուշան Ստեփանյան Լավրովը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունն ի շահ կրակի դադարեցման և բանակցությունների վերսկսման Կորոնավիրուսից մահացած 16 պացիենտներից ամենաերիտասարդը 55 տարեկան էր Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է Ֆրանսիան մուսուլմանական երկրներից պահանջել է դադարեցնել ֆրանսիական ապրանքների բոյկոտը «ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին»․ կոնգրեսական Ադամ Շիֆ Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ Ադրբեջանը հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Վահրամ Պողոսյան Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Ժնևում ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ֆոնին երկրի հյուսիս-արևմուտքում զորքեր են տեղակայվել Արցախի ՊՆ. Թշնամական կողմի մեղադրանքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն Ադրբեջանը խախտել է ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը. Շուշան Ստեփանյան Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 26 Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը (տեսանյութ) Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ն` կիրառության մեջ․ ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի գյուղերը. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին. Վահրամ Պողոսյան Խոցվել է հակառակորդի հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ) Արևելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան ՊԲ-ն գերի է վերցրել հայախոս ադրբեջանցու (Տեսանյութ) ՊԲ-ն ոչնչացնում է թշնամու զրահատեխնիկան (տեսանյութ) Իրանի Զինված ուժերը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում Այսօր երեկոյան Ամենայն Կաթողիկոսը հանդես կգա ուղերձով «Իմամ Զաման» մեխանիկական բրիգադին Իրանում հանձնարարել են ապահովել Խոդաաֆարինի անվտանգությունը ՊԲ-ն հրապարակել է հերթական հերոսական արարքներ կատարած զինծառայողների անունները ՊԲ-ն հրապարակել է ևս 11 զոհի անուն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan