Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել, գրում է ria.ru-ն։
Պուտինի՝ Խաղաղության մրցանակի առաջադրման հայտը սեպտեմբերի 9-ին Օսլոյում գտնվող Նոբելյան կոմիտե է ուղարկել ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովը։
«Հայտն ուղարկվել է այս տարվա սեպտեմբերի 9-ին, և սեպտեմբերի 10-ին Օսլոյում գտնվող Խաղաղության Նոբելյան կոմիտեն ընդունել է այն»,- ասել է Կոմկովը «2021 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին» մամուլի ասուլիսի ժամանակ։
Ակադեմիկոսը հավելել է, որ ռուսական հայտը ստանալուց անմիջապես հետո ամերիկյան կողմը Նոբելյան մրցանակի է առաջադրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նոբելյան կոմիտեին պաշտոնական խնդրագիր է ուղարկել Նորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչ Քրիստիան Թիբրինգ Գեդդեն։ Վերջինս մրցանակի համար Թրամփի առաջադրման մասին Նոբելյան կոմիտեին ուղղված իր նամակում հայտարարել է, որ Թրամփի վարչակազմն առանցքային դեր է խաղացել Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Կարծում եմ՝ պետությունների միջև խաղաղություն հաստատելու իր փորձերում նա ավելին է արել, քան մրցանակի մյուս թեկնածուների մեծ մասը», – հայտարարել էր պատգամավորը հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Օրեր անց Շվեդիայի խորհրդարանի անդամ Մագնուս Յակոբսոնը ևս Նոբելյան մրցանակի էր առաջադրել Թրամփին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում