AM | RU
USD
EUR
RUB

Պաշտպան. Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Քիչ առաջ, որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա տեղեկացնում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանի կողմից բեկանելուց և վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ դատախազի և պաշտպանների կողմից վճռաբեկ բողոքներ ներկայացնելուց հետո, Գագիկ Ծառուկյանին փաստաբանական ծառայություններ մատուցելու ընթացքում և դրա շրջանակում տեղեկություններ են ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի և Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Ընդ որում, անկանխատեսելի որոշումներից խուսափելու նպատակով «որոշվել» է վճռաբեկ բողոքներն այն ժամկետներում մերժել և այն ժամկետներում գործը մուտքագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի գործի մուտքագրումը համապատասխանի Կենտրոն նստավայրի հերթապահության ժամանակահատվածին, որտեղ էլ նախապես որոշված կարգով դատական գործը պետք է մակագրվեր դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով էլ արագ կարգով պետք է քննի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացնի։

Քանի որ պաշտպանության կողմի տրամադրության տակ առկա են նաև այս տեղեկությունները հաստատող փաստական տվյալներ և ապացույցներ, ինչպես նաև մատնանշել ենք այնպիսի ապացույցների առկայության մասին, որոնք կարող են ձեռք բերվել քրեական գործ հարուցելու և նախաքննություն կատարելու պարագայում՝ քննչական և դատավարական գործողությունների միջոցով, ուստի այդ փաստերի շարադրմամբ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։

Երեմ Սարգսյանը մանրամասնում է, որ հաղորդման մեջ նաև մատնանշվել են իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց կողմից կատարված՝ պրակտիկայից և սովորականից տարբերվող այնպիսի գործողություններ, որոնք վկայում են Գագիկ Ծառուկյանի գործով այդ անձանց ակնհայտ շահագրգռվածության և խտրական վերաբերմունքի վերաբերյալ, որոնք կատարվել են հենց կալանավորման միջնորդության քննությունն արագ կարգով և հատկապես Կենտրոն նստավայրում ու նախընտրած դատավորի կողմից ապահովելու հատուկ ջանասիրությամբ։

Տեղին է նշել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, այսինքն՝ իրավունք ունի, որ իր վերաբերյալ գործ քննվի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից։

«Իսկ վերը նշված փաստական հանգամանքներն առվազն ողջամիտ հիմք են տալիս պնդելու, որ Գագիկ Ծառուկյանի այդ իրավունքն ինչ-որ պաշտոնատար անձանց կողմից դիտավորյալ կերպով խախտվում է։

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելում համար` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին և որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով։

Ավելին, նույն օրենսգրքի 308-րդ հոդվածով քրեական պատասխաանտվություն է նախատեսված հետևյալ աարքի համար․«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»։

Իսկ նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։

Հուսով ենք, որ իրավասու մարմինները կգործեն առանց կաշկանդվածության, համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ կհարուցեն քրեական գործ, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձանց պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն»,-ասված է Ծառուկյանի պաշտպանի տարածած հայտարարության մեջ։

Լրահոս
Ռուս լրագրողի «Անկոտրում Արցախ» ֆիլմը Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և Թաղավարդ համայնքը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամական հերթական անօդաչուն Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին Զ. Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ (տեսանյութ) ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական հայտարարությունը Թշնամին ունի 6614 զոհ. ինֆոգրաֆիկա Եգիպտոսի նախագահ. Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին Ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. ԱՀ ՄԻՊ Հասցեական կրակով նպաստել են թշնամու առաջխաղացման փորձերը կանխելուն, խոցել են տանկեր Հրապարակվել են Արցախի պաշտպանության համար զոհված ևս 36 զինծառայողների անունները Պենտագոնը С-400 համակարգի փորձարկումից հետո Թուրքիային «լուրջ հետևանքների» նախազգուշացում է արել Սա էլ մեր պատասխանն է․ Վահրամ Պողսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր տեղի ունեցած պսակադրության մասին (տեսանյութ) Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի․ Արկադի Տեր-Թադևոսյան Գիշերը թշնամական ուժերը Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա «Սմերչ» հրթիռներ են կիրառել, նյութական վնասները շատ են (լուսանկարներ) Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ. Wargonzo Արցախի ՊԲ-ն ներկայացրել է թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացման հերթական տեսանյութը Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի հանուն Արցախի ճանաչման Ադրբեջանը, կիրառել է Պոլոնեզ տիպի հրթիռներ․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ) Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել «Ժողովուրդ»․ Ծաղկաձորում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի «Ժողովուրդ»․ Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Հայաստանի Հանրապետություն». Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում․ ՊՆ մամուլի խոսնակ Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից (տեսանյութ) Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 24 Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan