ՍԴ նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա. Նոր մանրամասներ՝ ՍԴ նիստից

ՍԴ նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա. Նոր մանրամասներ՝ ՍԴ նիստից

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Մենք անցում կատարեցինք քննարկմանը, եղել է ինքնաառաջադրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ խոսելով ՍԴ նախագահի ընտրության մասին:

Պետրոսյանը չասաց, թե ում մասին է խոսքը. «Եկեք առաջ չանցնենք իրադարձություններից»:

Կա մեկ ինքնաառաջադրում ու մեկ առաջադրում: Տիկին Պետրոսյանը անուններ չնշեց, միայն ասաց, որ երկու թեկնածուների շարքերում կա նոր դատավոր:

Պետրոսյանը չգիտի՝ այսօր կարող են ընտրել նախագահ, թե՝ ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում