ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը. Է. Շաթիրյան (տեսանյութ)

ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը. Է. Շաթիրյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյսօր ևս ՍԴ նախագահ և փոխնախագահ ՍԴ դատավորները չընտրեցին, առաջադրվել են թեկնածուները, նիստը ընդմիջվել է, կշարունկավի վաղը՝ 10:30-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

«Քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել»,– ասաց նա և հավելեց, թե անուններ չի ասի:

Լրագրողների դիտարկմանը՝ արդյո՞ք մամուլում շրջանառվող անունների մասին է խոսքը, Շաթիրյանը դրական պատասխան է տվել։

Նշենք, որ մամուլում տեղեկություն կար, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը առաջադրել է Աշոտ Խաչատրրյանի թեկնածությունը, վերիջնս ինքնաբացարկ է ներկայացրել և ինքնառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է ինքնաբացարկ հայտնել թեկնածուն, Շաթիրյանն ասաց, որ նշել է՝ չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին: ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ գաղտնի քվեարկությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում