«Իրատես». ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից ավելի է մեծացել

«Իրատես». ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից ավելի է մեծացել

«Ասում են, թե ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել և մասնավորապես այն մարդկանց, որոնք այս իշխանության մեջ են սողոսկել, բայց պորտալարով ընդմիշտ Տեր-Պետրոսյանի հետ են։

Նրանք դժգոհ են ոչ միայն տարբեր ոլորտների վերաբերյալ որոշումներից, քայլերից, այլև իրենց հանդեպ Փաշինյանի վերաբերմունքից։

Ասում են՝ վերջին շրջանում կոնգրեսի երբեմնի քարոզիչ, Տեր-Պետրոսյանի հոգեզավակի տիտղոս վաստակած Փաշինյանն ընդգծված իր բացասական վերաբերմունքն է հայտնում ՀԱԿ-ականների ու նրանց մերձ շրջանակների վերաբերյալ, ինչը բնականաբար անարձագանք չի մնում այդ կուսակցությունում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում