Չէի՞ն կանխատեսում, որ թշնամուն ուղղված խնդրանքները հրապարակվելու են. Միհրան Հակոբյան

Չէի՞ն կանխատեսում, որ թշնամուն ուղղված խնդրանքները հրապարակվելու են. Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookԱդրբեջանական քարոզչամեքենային հավատալն ու հղում անելը նախկին ընդդիմադիրների, նույն ինքը՝ այսօրվա իշխանավորների «շնորհն» է: Ես ոչ հավատում եմ, ոչ էլ՝ հղում եմ անում, բայց մի բան հարցնեմ. տղերք, որ երկու տարի անընդմեջ բաքվեցիների հետ քիրվայություն ու սիլի-բիլի էիք անում, մտքներովդ չէ՞ր անցնում, որ միջազգային հարաբերություններում «քցելն» ընդունված չէ:

Մտքներով չէ՞ր անցնում, որ գալու է պահը, երբ թշնամուն ուղղված ձեր խնդրանքները հրապարակվելու են, ավելին՝ ձեր արածն ու չարածը նույն զամբյուղի մեջ փաթեթավորելու են ու տան գլխներիդ: Ասենք ու սորոսական սեմինարների ժամանակ ձեզ նման բաներ չեն սովորեցրել, բա ձեր ֆայմը՞, բա ձեր բնազդը՞:

Դուք ինչքան վատ գիտեք թուրքերին, ինչքան վատ եք պատկերացնում, թե ինչ ասել է դիվանագիտություն…

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում