Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյբուքյան իր էջում գրառում էր կատարել այս մասին.

«Դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան։ Վերաքննիչն էլ որոշել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարել, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանել և նույն դատարան նոր քննության ուղարկել»,- գրել էր նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական 3 գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Դատարանը մերժել էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում