Նիկոլ Փաշինյանը հաստատեց Ալիևի հետ գաղտնի բանակցությունների մասին տեղեկությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը հաստատեց Ալիևի հետ գաղտնի բանակցությունների մասին տեղեկությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookՆիկոլ Փաշինյանը հաստատում է ադրբեջանցիների արտահոսքն այն մասին, որ Հայաստանում իր իշխանությունն ամրապնդելու համար համագործակցել է Ալիևի հետ ու նրա վարչակազմի հետ։ Վարչապետը հաստատում է նաև այն տեղեկությունները, որ ի դեմս Արսեն Խառատյանի, գաղտնի «էմիսար» է ուղարկել ադրբեջանցիների մոտ, որ խելք խելքի տան, մտածեն, թե ոնց են խաբում Ռուսաստանին ու հաշտություն կնքում Ադրբեջանի հետ։ Այս ամենը Փաշինյանը «կոնֆիդենցիալ ինֆորմացիա» է կոչում ու սպառնում Ալիևին, որ եթե վերջինս շարունակի այն բացահայտել, ուրեմն ինքն էլ իր բաժինը կբացահայտի։

Բայց սա դեռ ամբողջը չէ։ Ուրեմն պարզվում է, որ Փաշինյանը Ալիևի հետ բանակցում է ոչ թե 90-ականների սկզբի պատերազմի արդյունքները ամրագրելու, այլ մեր նահանջն ու զիջումները սիրուն փաթեթավորելու համար։ Սա է ՀՀ վարչապետի՝ «Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում» բանաձևի հասկացած տրամաբանությունը։ Ասում է, եթե ուժային լուծում ունենար, դե էնա արցախցիները հարցը լուծված կհամարեին, էլ ինչու՞ ենք բանակցում։ Ու հիմա ինձ մոտ հարց է առաջանում՝ Փաշինյանն իսկապես անմեղսունա՞կ է, թե սովորական դավաճան։

Թեմայի մասին ավելի մանրամասն տեսանյութում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում