Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել

Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՍԴ աշխատակարգային նիստում, գաղտնի քվեարկության արդյունքում, առաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք` ՍԴ նախագահ կարող է առաջադրվել ՍԴ 9 դատավորներից յուրաքանչյուրը, ընդ որում` ինչպես ինքնաառաջադրվելու, այնպես էլ գործընկերների կողմից առաջադրվելու կարգով։

Եթե առաջադրված թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքում բավարար ձայներ չի ստանում, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում