Քննարկման է դրվել 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշման նախագիծը

Քննարկման է դրվել 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներառյալ հայտարարել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Կզորակոչվեն նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Որոշման նախագծով նաև սահմանվում է, որ 2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ պետք է զորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում