Ուկրաինայում օդանավ է կործանվել. Զոհեր կան

Ուկրաինայում օդանավ է կործանվել. Զոհեր կան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Խարկովում Ан-26 ինքնաթիռ է կործանվել, ինչի արդյունքում կա 25 զոհ: Այս մասին հայտնում են Ուկրաինայի գլխավոր դատախազությունից:

Վթարը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ, ռազմական օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա:

Ավիավթարի պատճառն ամենայն հավանականությամբ շարժիչի խափանումն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում