«Ժողովուրդ»․ Նոր զարգացումներ՝ Սնանկության դատարանում

«Ժողովուրդ»․ Նոր զարգացումներ՝ Սնանկության դատարանում

«Սնանկության դատարանում նոր զարգացումներ են սպասվում: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը մտել էր Սնան­կության դատարան, ինչի արդյունքում քրեական գործեր էին հարուցվել երկու դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ: Սակայն այդքանով Սնանկության դատարանի շուրջ կատարվող իրադարձությունները չավարտվեցին:

Այս կառույցի դատավորները շարունակում են մնալ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում: Եվ հիմա, կարծես թե, Սնանկության դատարանի հեղի­նակությունը վտանգված է, և հենց դա է պատճառը, որ այդ դատարանի շատ դատավորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դիմում են գրում՝ այլ դատարաններ տեղափոխվելու խնդրանքով:

Առաջիկայում ականատես ենք լինելու նաև այլ դատարանների դատավորների, որոնք համակարգից ազատման դիմումներ են ներկայացնելու:

Հիշեցնենք, որ Գևորգ Նարինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու կամ օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Արա Կուբանյանն էլ մեղադրում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում