«Հրապարակ»․ Նորայր Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել․ նա ծանր է տարել իր դեմ իրականացվող իրավական գործընթացը

«Հրապարակ»․ Նորայր Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել․ նա ծանր է տարել իր դեմ իրականացվող իրավական գործընթացը

«Այրվածքաբանության ինստիտուտի նախկին տնօրեն, 2003-2007 թթ․ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՅԴ անդամ Նորայր Դավիդյանի շրջապատում շարունակում են քննարկել նրա մահվան հանգամանքները։

Չնայած Դավիդյանը սրտի խնդիրներ ուներ, բայց պատմում են, որ առավել ծանր է տարել իր դեմ իրականացվող իրավական գործընթացը, երբ պարբերաբար հրավիրում էին հարցաքննության, անձնագիրն էին ձեռքից վերցրել, որ նախաքննությունից չխուսափի։

Իսկ մահվանից 2 օր առաջ գնացել է, որ թոշակը ստանա, պարզել է, որ կալանք է դրված հաշվի վրա։ Ասում են՝ վերադարձել է ահավոր դառնացած»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում