AM | RU
USD
EUR
RUB

Իշխող քաղաքական ուժը իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ. Չալաբյան

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookԵրեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում ընդունեց։ Արտաքուստ կարող է թվալ, որ հարցը իրավական դաշտում է, եղել է ընտրակաշառքի բաժանում կոնկրետ պատգամավորության թեկնածուի կողմից, նա էլ այդ միջոցները ստացել է Գագիկ Ծառուկյանից, ուստի օրենքը պետք է երկրում գերիշխի, և ոչ ոք այդ օրենքից բարձր չի։

Իրականությունը սակայն շատ ավելի բարդ է, և կա առնվազն մի քանի պատճառ, որոնք խոսում են նրա մասին, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից օրենքը կարող է առնաձնապես չշահել, իսկ Հայաստանը՝ որպես երկիր, էապես տուժել։

ա) Նախ, հենց օրենքի դաշտում, կալանավորումը օգտագործվում է որպես խափանման միջոց, եթե կա տվյալ անձի կողմից քննությանը խոչընդոտելու իրական վտանգ։ Այստեղ հիշեցնեմ, որ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ հայտնի նիստի ժամանակ պնդում էր, որ քննությունը արդեն մի քանի ամիս ընթացքի մեջ է, բավարար փաստեր են հավաքված, որոնք հիմք են տվել մտնել հայցադիմումով ԱԺ, ուստի տարօրինակ է հիմա այն պնդումը, որ Գագիկ Ծառուկյանը այս փուլում կարող է խանգարել քննության ընթացքին։ Ակնհայտ է նաև, որ լինելով ազդեցիկ քաղաքական ուժի ղեկավար, նա չի փորձելու երկրից հեռանալ և դրանով խուսափել պատասխանատվությունից, ուստի ընտրված խափանման միջոցը դժվար թե ծառայում է բուն քննության շահերին, այլ ունի իր մեջ ընդգծված քաղաքական պատվերի տարրեր։

բ) բուն քննվող գործը, իմ տեսակետից, ևս խիստ խնդրահարույց է, եթե նույնիսկ ընտրակաշառք բաժանվել է։ Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանյան ընտրություններին ընտրակաշառք բաժանվել է համատարած, տարբեր ուժերի կողմից, տարբեր ձևերով, և ստացվել է տասնյակ և գուցե հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից։ Զուտ օրենքի տեսանկյունից, սա քաղաքական կոռուպցիա է և պետք է պատժվի, բայց սառը տրամաբանության տեսակետից, եթե մի բան համատարած է եղել, ապա օրենքի տառացի կիրառումը կբերի նրան, որ երկրի բնակչության զգալի մասը հանցագործ կդառնա։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այսպիսի իրավիճակներում պետք է համաներում և հաշտեցում տեղի ունենա, խաղի նոր կանոններ սահմանվեն, անցյալում տեղի ունեցած գործերը փակվեն, և օրենքի խիստ կիրառումը տարածվի միայն ապագայի վրա, երբ այդ խաղի կանոնները այլևս բոլորի համար հստակ են։ Այլապես, եթե փորձենք յուրաքանչյուրին պատժել վերջին երեսուն տարվա ընթացքում կատարած յուրաքանչյուր զանցանքի համար, երկրի բնակչության մեծ մասը կամ պետք է հանցագործ դառնա, կամ երկրից փախչի պատժից խուսափելու համար։

գ) Եվ վերրջապես, ակնհայտ է այս ամենի քաղաքական կողմը։ Գագիկ Ծառուկյանին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց չի կարելի մերժել, որ մեր երկրի բնակչության որոշակի հատվածի համար այս մարդը քաղաքական առաջնորդ է, այլապես նա անցած ընտրույթուններին երկրորդ տեղը չէր գրավի։ Երբ որ իշխող քաղաքական ուժը, օգտվելով իր փաստացի մենաշնորհային իշխանությունից, իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ, դա բերելու է միայն փոխադարձ ատելության և թշնամանքի խորացման։ Մենք արդեն երկու և կես տարի ապրում ենք այդ ատելության մթնոլորտում, հուլիսյան իրադարձություններիվց հետո սկսում էր թվալ, որ մենք արտաքին վտանգին հանդիման, կարող ենք սկսել վերջապես վերականգնել այրված կամուրջները ու ներազգային համաձայնության գալ, բայց հիմա այս անհեթեթ կալանավորումը մեզ նորից շպրտելու է ատելության և ինքնաոչնչացման դաշտ։

Այս ամենին գումարվում է հակառակորդ երկու երկրներից հնչող հայատյաց հոխորտանքը, պատերազմական գործողություններ սկսելու այս անգամ արդեն անթաքույց սպառնալիքները, արտաքին աշխարհի անտարբեր կեցվածքը, որն արդեն հոգնել է "Նոր Հայաստանի" արկածախնդիր և անկանխատեսելի իշխանություններից։ Արտաքին վտանգին ընդառաջ, երկիրը և ժողովրդին համախմբելու փոխարեն, նրանք հերթական անգամ տանում են այն պառակտելու, թշնամանք սերմանելու, մարդկանց իրար դեմ հանելու ճանապարհով։ Այս ամենը չի կարող երկար շարունակվել՝ կամ մենք պետք է հաշտության եզրեր գտնենք մեր երկրի ներսում, ու վերջ տանք այս երկպառակությանը, կամ բոլորս թանկ գին են վճարելու, ինչպես հարյուր տարի առաջ, երբ շատ նման վիճակում հանձնվեց Կարսի անառիկ ամրոցը, և մինչ այդ հաղթական մեր հանրապետությունը ծնկի իջավ անողոք թշնամու առաջ։ Այսօր, եթե մենք չենք ցանկանում պատմության այս դառը կրկնությունը, պետք է մեր վճռական ձայնը բարձրացնենք և թույլ չտանք գործող իշխանությանը նորից պառակտել մեր հերոսական և մարտնչող ազգը, և ազգովի պատրաստվենք հակահարված տալու իրական հակառակորդին։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար

 

Լրահոս
Ռուս լրագրողի «Անկոտրում Արցախ» ֆիլմը Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և Թաղավարդ համայնքը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամական հերթական անօդաչուն Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին Զ. Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ (տեսանյութ) ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական հայտարարությունը Թշնամին ունի 6614 զոհ. ինֆոգրաֆիկա Եգիպտոսի նախագահ. Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին Ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. ԱՀ ՄԻՊ Հասցեական կրակով նպաստել են թշնամու առաջխաղացման փորձերը կանխելուն, խոցել են տանկեր Հրապարակվել են Արցախի պաշտպանության համար զոհված ևս 36 զինծառայողների անունները Պենտագոնը С-400 համակարգի փորձարկումից հետո Թուրքիային «լուրջ հետևանքների» նախազգուշացում է արել Սա էլ մեր պատասխանն է․ Վահրամ Պողսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր տեղի ունեցած պսակադրության մասին (տեսանյութ) Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի․ Արկադի Տեր-Թադևոսյան Գիշերը թշնամական ուժերը Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա «Սմերչ» հրթիռներ են կիրառել, նյութական վնասները շատ են (լուսանկարներ) Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ. Wargonzo Արցախի ՊԲ-ն ներկայացրել է թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացման հերթական տեսանյութը Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի հանուն Արցախի ճանաչման Ադրբեջանը, կիրառել է Պոլոնեզ տիպի հրթիռներ․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ) Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել «Ժողովուրդ»․ Ծաղկաձորում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի «Ժողովուրդ»․ Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Հայաստանի Հանրապետություն». Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում․ ՊՆ մամուլի խոսնակ Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից (տեսանյութ) Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 24 Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan