Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին. Աբրահամյան

Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookՏարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների ճիշտ և օպերատիվ կիրառումն առանձնահատուկ նշանակություն ունի:

Առհասարակ հանրային կապերի ապահովման տեսանկյունից, օպերատիվ, մատչելի, համակողմանի տեղեկատվական գործողությունների իրականացումը միայն տեղեկատվական ռիսկերը չեզոքացնելու գործառույթ չէ իրականացնում:

Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեզ առաջադրած տեղեկատվական պայքարն ունի խաղի իր կանոնները, դրանց գործիքակազմին, ոճին, հնարքների մեծ մասին տարբեր ժամանակներում առնչվել ենք և դրանց հակազդելու բավականին արդյունավետ միջոցներ կան:

Տարբեր լսարանների, թիրախների ուղղությամբ աշխատանքը պետք է ակտիվացնել, Հայաստանի և Արցախի ցանկացած քայլ, գործողություն դարձնել ընկալելի, ժամանակին հակազդել մեզ ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ լինել նախաձեռնողի՝ օրակարգ թելադրողի դերում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում