AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը, որոնք կայացնում են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ․ Էլինար Վարդանյան

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am«Այլընտրանքային նախագծեր» խումբը հրապարակել է Էլինար Վարդանյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է դատական համակարգի խնդիրներին ու փոփոխություններին, նույն համակարգի վերաբերյալ քաղաքական վերնախավի քայլերին։

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․

«2018թ. կարգախոսները երկու տարվա ընթացքում մոռացության մատնվեցին։ Արդարության կարգախոսով իշխանության եկածները շատ արագ հրաժարվեցին արդարադատության երաշխիք դատաիրավական համակարգի առողջացման, անկախ դատական համակարգ ստեղծելու քայլերից։ Փոխարենը փոխվեցին պատկերացումները դատական համակարգի անկախության վերաբերյալ։ Դրանք էականորեն տարբերվում են դատարանների անկախության մասին միջազգայնորեն ընդունված չափանիշներից, հենց դատավորների պատկերացրած անկախությունից։

Հին, անարդար և վարկաբեկված դատական համակարգը՝ ի շահ պետության և քաղաքացու փոխելու փոխարեն իշխանությունները գնացին բոլորովին այլ ճանապարհով՝ սեփական ծագող շահերի համար անթաքույց օգտագործել նախկին արատավոր համակարգը։

Փաշինյանին պետք էին դատավորներ, որոնք անմռունչ կկատարեն իր բոլոր հրահանգները։ Դրանք այն դատավորներն են, որոնք կայացնելու են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ։ Դրանք կոնկրետ մարդիկ են։ Մենք այս մասին ամիսներ առաջ արդեն նախազգուշացնում էինք։

Ըստ էության, այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը։ Այն ունի մոտավորապես այսպիսի տեսք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր։ Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան։ Ավան վարչական շրջան Գյումրիից «գործուղվեց» Վահե Միսակյանը։ Վերաքննիչ դատարանի «դրիմ թիմի» կազմում են Արմեն Դանիելյանը, Մհեր Արղամանյանը, Տիգրան Սահակյանը, Արմեն Բեքթաշյանը, Լուսինե Աբգարյանը։ Հետաքրիր է, որ այս ցանկից երեքը վերաքննիչի հնաբնակներն են. ըստ Փաշինյանի ստանդարտների՝ ամենահինը, ամենասևը, և ունեն ամենացածր վարկանիշը։

Համակարգը կայացել է, համակարգը գործում է։

Այս համակարգում, ի թիվս այլ դատավորների, իր «պատվավոր» տեղն ունի Մնացական Մարտիրոսյանը։ Նրա ծառայությունները սկսեցին դեռևս Մանվել Գրիգորյանի գործով։ Վերջինս, ըստ էության, ոչ թե դատաքննություն էր անում, այլ խոշտանգում էր կիսամեռ մարդուն։

Մնացական Մարտիրոսյանին այս կերպ շահագործելու պատճառ Փաշինյանն ունի։ Հիշենք, որ Մնացական Մարտիրոսյանը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Փաշինյանի և շատ շատերի՝ անարդար։ Հիմա Փաշինյանն օգտագործում է նրան արդեն իր նպատակների համար։ Հիմա Փաշինյանը նրան պատժում է, ստիպելով՝ ամեն անգամ կայացնել արդարադատության հետ որևէ աղերս չունեցող որոշում։ Թե ինչպես է դրանից հետո ապրում Մնացական Մարտիրոսյանը՝ միայն իրեն է հայտնի։

Ծառուկյանի կալանքի որոշումը ևս այս տրամաբանության շրջանակում է։ Քրեական գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ ապացույցների բացակայության պարագայում այդ հիմքով կալանքի որոշում է կայացվում։ Սա արդեն նորություն չէ։ Սա իշխանությունների կամքը անշեղորեն կատարելու համար փորձված մոտեցում է։ Մենք այս տարիների ընթացքում դրան բազմիցս ականատես ենք եղել։ Կալանքի մասին որոշում է կայացվում այնպիսի գործով, որի դեպքում պետք է շարժվեինք ոչ թե քրեական գործ հարուցելու, այլ խորքային հետևությունների և խորքային լուծումների ճանապարհով։ Ծառուկյանն այս որոշումն ընդունեց արժանապատվորեն, և դրան զուգահեռ առաջիկայում պահանջվելու է քաղաքական գրագիտություն, համբերատար և ճշգրիտ քայլեր։

Ես կրկին ներկայացնում եմ խնդիրը՝ ցույց տալու համար, որ իշխանությունը գնաց ոչ թե համակարգը բարեփոխելու, այլ սեփական շահի համար նույն վատ համակարգն օգտագործելու ճանապարհով։ Սրտի դատավորների համակարգն այն մեխանիզմն է, որը կոչված է բավարարելու միայն մեկ մարդու շահերն ու պատկերացումները, և այն դառնալու է լրջագույն խոչընդոտ՝ որևէ քննվող գործով ճշմարտության բացահայտման ճանապարհին։ Ի սկզբանե այդ թիմի առաջ դրված է ոչ թե ճշմարտության և արդարադատության խնդիրը, այլ՝ մեկ մարդու հրահանգների կատարումը։ Այս համակարգը խեղելու է մարդկանց ճակատագրեր, կայացնելու է վճիռներ, որոնք խոր կասկածի մթնոլորտ են ստեղծելու։

Այս զարգացումներն օրեցօր ուրվագծվում են ավելի հստակ։ Սա արդեն քաղաքական նախասիրությունների հարց չէ։ Պետք է մտածել ամենակարևորի մասին. ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել վիճակը»։

 

 

Լրահոս
Հունաստանը լուսավորված է հայոց եռագույնով ՔՊ-ական պատգամավորները Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել Երևանի քաղաքապետարանը սկսել է տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակներ օգտագործող տնտեսվարողներին «Դուխով» տղերքի և գյուղապետերի միջոցով չպետք է սահմանը պաշտպանվի, դա պետության ֆունկցիան է ԱՄՆ-ն շարժական հոսպիտալի համար նախատեսված բժշկական սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Մարգարիտա Սիմոնյանի, Վլադիմիր Սոլովյովի և Կոնստանտին Էռնստի դեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում օգնություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանից եկող սպառնալիքները զսպելու համար «Բարսելոնան» Գավիի հրաժարագինը կսահմանի 1 միլիարդ եվրո Բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակիցներ «Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման մասին Հայաստանում հեղուկ գազը կթանկանա․ պատգամավոր Լաչինի միջանցքով այցելության կարգը սահմանում է ռուս խաղաղապահների հրամանատարությունը. Զախարովա Թուրքիան Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրել է նաև Հայաստանին 25 մլն ԱՄՆ դոլար Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու նպատակով Կառավարությունը հավանություն չտվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագծին Ոստիկանապետի ընտանիքին պատկանող մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է, այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը Օգտվելով իմ իրավունքից՝ մեղադրանքը չեմ ընդունում․ Արտակ Դավթյանը ցուցմունք է տվել․ «Ժողովուրդ» Փաշինյանն ու իր ստրուկները․ ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը․ «Հրապարակ» Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Առողջապահության նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ. «Ժողովուրդ» Մոլդովայում հնարավոր է հայտարարվի արտակարգ դրություն Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը Հայ ազգը դեռ պետք է շնորհակալ լինի, որ ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում Ձեզ կրկին փորձում են խաբել․ Կարեն Ճշմարիտյան Այն, ինչ այսօր թուրքական կողմը մատուցում է որպես զիջում, իրականում հասանելի էր առանց նախապայմանների ՀԾԿՀ-ն ընդունել է գազի սակագների վերանայման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ՌԴ-ին և Ադրբեջանին, մանրամասները չեմ կարող հրապարակել Անձնական նկատառումներով որոշել եմ դադարեցնել լիազորությունս․ Յոլյան Բաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն. Արցախի ՄԻՊ Հնարավոր է, որ հանրությունը խնդիր ունի ընդդիմության առաջնորդների հետ, չեն վստահում, չեն սիրում. Վանեցյան Բաքուն Պապի միջնորդությունն է ակնկալում Երևանի հետ տարաձայնությունները կարգավորելու հարցում Արցախում ուշադրություն չեն դարձնում ադրբեջանցիների՝ բնակարանները գնելու առաջարկին Պնդումը, որ Մանվել Գրիգորյանի գույքը ենթակա է բռնագանձման, դատախազության կողմից ճնշում է Ընդդիմադիր խորհրդարանականները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչ են բանակցում Հայաստանն ու Թուրքիան Թուրքիայում նավթատար է պայթել․ տեսանյութ Էրդողանը կառավարության նիստին կքննարկի բանագնացների հանդիպման արդյունքները․ «Huriyet» Հայաստանի մի շարք ճանապարհներին մերկասառույց է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan