AM | RU
USD
EUR
RUB

Սերժ Սարգսյանը կանխատեսում էր Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու հավանականությունը. Աշոտյան

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookԱրդեն չորրորդ օրն է հայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառով:

2018 թվականի ընտրություններին ընդառաջ Հանրապետականի դեմ տարվող իր նենգ պայքարում Ալիևից օգնություն հայցելն ու ստանալը՝ դրա դիմաց զիջելով Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, և ժողովրդի մեջքի հետևում Ադրբեջանի հետ Արցախի շուրջ իրականացված ստվերային գործարքները տեղ չեն թողնում կասկածելու, որ.

1. 2018 թվականի իշխանազավթումը պայմանավորված էր Արցախի հարցով:

2. Այդ իշխանազավթումն ուներ գեոպոլիտիկ հովանավորներ:

3. Նիկոլ Փաշինյանն ամենաշատը վախենում էր նախ մեր ներկայությունից խորհրդարանում, իսկ հետո՝ մեր շարունակական և նպատակային պայքարից պառլամենտից դուրս, հատկապես՝ Արցախի հարցով:

Մենք, հանրապետականներս, դեռևս 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին հանդես եկանք կարգախոսով. Եթե մտահոգ ես Արցախի ապագայով, ընտրիր Հանրապետականին:

Սերժ Սարգսյանը այս երկու տարի իր բոլոր հանրային ուղերձներում, հրապարակային ելույթներում և աշխատանքային հանդիպումներում մշտապես կրկնել է մի անկյունաքարային ուղերձ. Արցախը երբեք չի լիենլու Ադրբեջանի կազմում:

Նա խոսել է այդ մասին Զագրեբում եվրոպական ամենախաշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքի համագումարի հարթակից՝ եվրոպական քաղաքական վերնախավի ներկայությամբ:

Նա խոսել է այդ մասին ռուպորով իր դեմ հարուցված շինծու քրեական գործով դատական նիստի մեկնարկին իր հազարավոր աջակիցների ներկայությամբ:

Նա խոսել է այդ մասին ուղերձով՝ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված շնորհավարական խոսքում:

Այս կարևորագույն ուղերձն իշխանական տաբեր տրամաչափի քարոզիչները նպատակային փորձում էին խեղաթյուրել, անտեսել, երբեմն նաև՝ հեգնանքի տալ:

Այնինչ Սերժ Սարգսյանը և մենք ամենասկզբից կանխատեսում, կռահում, վերլուծում էինք Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու լրջագույն հավանականությունը և բանակցային գործընթացում իր կողմից տարվող քաղաքականության կործանարար հետևանքները:

Եվ մինչև Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան երկրորդ փորձը կկատարի մանիպուլյացիոն կռուտիտներով սվաղելու իր դավաճանությունները, ականջներիդ օղ, կամ ձեզ համար ավելի նախընտրելի վայրում պիրսինգ արեք. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Լրահոս
ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական հայտարարությունը Թշնամին ունի 6614 զոհ. ինֆոգրաֆիկա Եգիպտոսի նախագահ. Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին Ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. ԱՀ ՄԻՊ Հասցեական կրակով նպաստել են թշնամու առաջխաղացման փորձերը կանխելուն, խոցել են տանկեր Հրապարակվել են Արցախի պաշտպանության համար զոհված ևս 36 զինծառայողների անունները Պենտագոնը С-400 համակարգի փորձարկումից հետո Թուրքիային «լուրջ հետևանքների» նախազգուշացում է արել Սա էլ մեր պատասխանն է․ Վահրամ Պողսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր տեղի ունեցած պսակադրության մասին (տեսանյութ) Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի․ Արկադի Տեր-Թադևոսյան Գիշերը թշնամական ուժերը Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա «Սմերչ» հրթիռներ են կիրառել, նյութական վնասները շատ են (լուսանկարներ) Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ. Wargonzo Արցախի ՊԲ-ն ներկայացրել է թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացման հերթական տեսանյութը Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի հանուն Արցախի ճանաչման Ադրբեջանը, կիրառել է Պոլոնեզ տիպի հրթիռներ․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ) Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել «Ժողովուրդ»․ Ծաղկաձորում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի «Ժողովուրդ»․ Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Հայաստանի Հանրապետություն». Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում․ ՊՆ մամուլի խոսնակ Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից (տեսանյութ) Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 24 Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին Հարավային ուղղությամբ հայկական ուժերի գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի խոշոր ստորաբաժանում. ՀՀ ՊՆ Այս պատերազմը նախաձեռնել է Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու իր երազանքին հասնելու նպատակով․ ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության ռեժիմի (տեսանյութ) Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ 1800 դոլար և Թուրքիայի քաղաքացիություն․ «Նովայա գազետա»-ն նոր մանրամասներ է հայտնում Ադրբեջանն ընտրել է պատերազմի տարբերակը. Զ․ Մնացականյանը՝ «Դոյչե Վելլեին» Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan