Արցախի զինուժը հաջողությամբ հետ է մղում հակառակորդի բոլոր գրոհները. մանրամասներ

Արցախի զինուժը հաջողությամբ հետ է մղում հակառակորդի բոլոր գրոհները. մանրամասներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են»,– ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում