Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան (տեսանյութ)

Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԻնձ մոտ եղած տեղեկություններով Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 10 զինածառայող: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

«Քաղաքացիական անձինք ունենք վիրավոր, նույնիսկ երեխաներ, բայց օրվա վերջ հստակ թվեր կասեն, մենք ոչինչ չենք թաքցնում, սա պատերազմ է»,-ասաց Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժը Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր։ Մարտական գործողությունների մասին ամփոփ տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում