Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amԱրցախի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ պետական մարմինների թիկունքային աշխատանքները ԱՀ պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի խոսնակի փոխանցմամբ, օպերատիվ շտաբում ընդգրկված են գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում