Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում