AM | RU
USD
EUR
RUB

Այս փուլում կարող է սթափության կոչ լինել միջազգային հանրությանը, որ քննարկենք Արցախի ճանաչումն ու ընդունենք. Զոհրաբյան

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Արցախի անկախությունը՝ Հայաստանի կողմից ճանաչելու հարցը մշտապես եղել է խորհրդարանի, քաղաքական ուժերի օրակարգում, սակայն դա չի արվել հենց համանախագահների, միջազգային հանության հորդորով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ նրանք հորդորում էին՝ այս փուլում ուղղակիորեն դա կարող է փակել խաղաղ բանակցային գործընթացը:

«Հիմա հարց եմ տալիս՝ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել, օգտագործում է ՆԱՏՕ-ի ամենախոշոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի ռազմական տեխնիկան, վիճակը ծայրահեղ ծանր է: Լավ, հիմա այս իրավիճակում որևէ ադեկվատ, սթափ մարդ, երկիր, միջազգային կառույց բարոյական իրավունք ունի՞ խոսելու խաղաղ բանակցային գործընթացից: Անկեղծ ասած՝ երեկվանից հետևում եմ միջազգային հանրության հեզաճկուն, լղոզած, գնահատականներին, երկու կողմերի միջև անընդհատ հավասարության նշան դնելուց: Լավ, միջազգային հանրությունը չգիտի՞, որ տևական ժամանակ Նախիջևանում կուտակվում է զորք, Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստում է հարձակում:

Կարծում եմ՝ ժամանակն է, նաև այս փուլում ինչ որ տեղ կարող է սթափության կոչ լինել միջազգային հանրությանը, որ մենք խորհրդարանում քննարկենք Արցախի ճանաչումն ու ընդունենք Արցախի ճանաչումը, այդ թվում նաև Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի հուշագիրն ընդունենք»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այսօրվա իրավիճակում հայաստանյան քաղաքական ուժերը պետք է լինեն համակցված, միասնական, գնան ներազգային, ներքաղաքական համաձայնության ճանապարհով, քանի որ այսօր հայկական կողմը կռվում է ոչ միայն Ադրբեջանի, նաև Թուրքիայի դեմ:

«Ադրբեջանն իրեն պահում է իսլամական ահաբեկչական պետության մարդասպաններից ավելի վատ, էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որ մենք ասենք՝ դե եկեք, չվնասենք խաղաղ բանակցությունն ու Արցախի ճանաչման հարցը հետաձգենք:

Իսկ Մինսկի խումբն ինչպե՞ս է արձագանքում: Կարդացի Մինսկի խմբի լղոզած հայտարարությունը: Այստեղ համաձայն եմ Արցախի նախագահի հետ, որ մեզ չի բավարարում միջազգային հանրության գնահատականը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հարցին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լավ հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ երկրներից Բելառուսի նախագահի հետ, հնարավո՞ր է ինչ-որ ձևով խոսի նրա, հետ, դիմի նրան, Ն.Զոհրաբյանն ասաց. «Ես կարծում եմ, որ օր առաջ Գագիկ Ծառուկյանը պետք է լինի ազատության մեջ: Լուկաշենկոյի հետ ուղիղ կոնտակտ չունեմ: Բնականաբար, այն, ինչ կարող է անել Ծառուկյանը, մեզանից որևէ մեկը չի կարող անել: Նա ունի միջազգային կապեր»:

Հարցին՝ ՌԴ կողմից հանցավոր անգործություն չե՞ք տեսնում, նա ասաց, որ համաձայն չէ նման տեսակետի հետ, քանի որ տեղեկատվության է տիրապետում, որը պետական գաղտնիք է, իրավունք չունի հրապարակել: Ն.Զոհրաբյանը վստահեցրեց, որ գործ անում է:

Ինչ վերաբերում է հայկական կողմի աշխատանքին միջազգային կառույցներում, պատգամավորն ասաց. «13 տարի ԵԽԽՎ-ում աշխատող պատգամավոր եմ: Շատ դժվար է բաց ձեռքերով, երբ որ քո փաստարկը միայն ճշմարտությունն է, աշխատել այնպիսի կառույցներում, որտեղ Ադրբեջանը միլիարդներ է ծախսում:

Եկեք չմտածենք, որ եվրոպական կառույցները դրախտի ֆիլյալներ են, պատրաստ են լսել քո բաց ճշմարտությունը: Եթե այդպես լիներ, խավիարային դիվանագիտությունը չէր բացահայտվի: Ադրբեջանը 3 միլիարդ դոլար է դանիական, էստոնական բանկերով ներարկել եվրոպական կառույցներ:

Համաձայն եմ, պետք է կարողանանք ավելի գրագետ աշխատացնել խորհրդարանական դիվանագիտությունը, ԱԳՆ-ն, սփյուռքում մեր լոբբիստական կազմակերպությունները»:

Լրահոս
ՀՀ ՔԿ-ն հրապարակել է ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները լայնածավալ հարձակում են սկսել ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածների Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով սպանվել է 39 խաղաղ բնակիչ․ Արցախի ՄԻՊ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչներն այլ կայան են տեղափոխվել․ The Drive Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ․ կան վիրավորներ․ ՊՆ մամուլի խոսնակ Բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության դեպքեր. ԱԱԾ տնօրենի տեղակալ Թուրքական լիրան շարունակում է ռեկորդային անկում գրանցել ՊԲ-ն հրապարակել է ևս 35 զոհի անուն Ադրբեջանցիները կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. ՊՆ խոսնակ Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը հարյուր հազարավոր դոլարներ են նվիրաբերում հիմնադրամին Առավոտյան ադրբեջանական կողմը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի դիրքերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1600 դեպք ԱՄՆ-ի հայ երիտասարդները ԼՂ հակամարտության հարցում իրենց ձայնը լսելի դարձնելու համար հացադուլ են սկսել Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ․ ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ուղիղ ԼՂ հակամարտության գոտում զոհվել է Թուրքիայի հովանավորյալ «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը և ևս 18 վարձկան․ SOHR ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիաներ են իրականացրել մի շարք ընկերությունների դիմաց Կոչ ենք անում կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու կիրառումը․ ՀՀ ՊՆ (տեսանյութ) Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում․ Վահրամ Պողոսյան Դպրոցներում աշնանանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատարի պաշտոնից «Ժողովուրդ». Կորոնավարակն արագ զարգանում է, իսկ մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն «Ժողովուրդ». Ի՞նչ ունենք պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց. իրավիճակի ամփոփում «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի կոչով ձևավորված առաջին կամավորական ջոկատը մեկնեց Արցախ «Փաստ». Ադրբեջանցիները իրենց օգտին հրապարակումներ անելու համար բլոգերներ են վարձում այլ երկրներում «Հրապարակ». ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին «Փաստ». Թուրքիան Ադրբեջանին գործիքի պես օգտագործում է սեփական քաղաքական շահերի համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 27 ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները Թուրքիայում պայթյուն է որոտացել ահաբեկչի ձերբակալության ժամանակ Ֆրանսիան կարող է սահմանափակել թուրքական ապրանքների ներկրումը Խոցվել է հակառակորդի 2 ԱԹՍ․ Վահրամ Պողոսյան Նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել իսրայելցի պաշտոնակցի հետ և քննարկել Սիրիային ու Իրանին առնչվող հարցերը Պրոթուրքական խմբավորումը ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի տարածքում. WarGonzo Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հակառակորդը կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր․ ՊՆ խոսնակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan