Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ (տեսանյութ)

Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախում այս պահին տարբեր ինտենսիվությամբ մարտեր են ընթանում, Արցախի զինուժը առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում է պատժիչ գործողություններ։

«Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները:

Տարբեր ինտենսիվությամբ մարտեր են ընթանում։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ։ Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է»,– գրել է նա և գրառմանը կից հրապարակել տեսանյութ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում