AM | RU
USD
EUR
RUB

Կրեմլը հակամարտող կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել

 

Կրեմլը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ բոլոր կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է tass.ru-ն։

«Այս պահին մենք բոլոր կողմերին՝ առաջին հերթին հակամարտության կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել, հրաժարվել գործերի վարման ռազմական մեթոդներից, ինչպես նաև հրաժարվել ցանկացած քայլից, որը կարող է հրահրել իրավիճակի հետագա անցանկալի սրումը, որն արդեն գտնվում է ռազմական բախման փուլում», - նշել է Պեսկովը:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտության դեպքում հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ:

«Անհրաժեշտության դեպքում շփումներ, իհարկե, տեղի կունենան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ադրբեջանական կողմի հետ Պուտինի հնարավոր զրույցի մասին հարցին. կիրակի ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Միևնույն ժամանակ, Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է մտել իր գործընկերների հետ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Լրահոս
Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսանյութ) Թուրքամետ վարձկանների հրամանատարն ասել է, որ իրենք Ադրբեջանում կռվում են ընդդեմ ռուսների Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան Կրեմլում մեկնաբանել են Թրամփի՝ ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարությունը «Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները». Լավրով Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով Ավստրիան դադարեցրել է թուրքական Bayraktar անօդաչուների համար մասերի մատակարարումը․ Der Standard Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում «ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել. ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարին Իսրայելը սիրիական և լիբանանյան սահմանների երկայնքով պատերազմի մոդելավորմամբ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Թուրքական ապրանքների բոյկոտն ընդլայնվում է մերձարևելյան երկրներում Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ադրբեջանական կողմի հայտարարությունները ունեն ակնհայտ սադրիչ բնույթ. Շուշան Ստեփանյան Լավրովը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունն ի շահ կրակի դադարեցման և բանակցությունների վերսկսման Կորոնավիրուսից մահացած 16 պացիենտներից ամենաերիտասարդը 55 տարեկան էր Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է Ֆրանսիան մուսուլմանական երկրներից պահանջել է դադարեցնել ֆրանսիական ապրանքների բոյկոտը «ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին»․ կոնգրեսական Ադամ Շիֆ Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ Ադրբեջանը հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Վահրամ Պողոսյան Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Ժնևում ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ֆոնին երկրի հյուսիս-արևմուտքում զորքեր են տեղակայվել Արցախի ՊՆ. Թշնամական կողմի մեղադրանքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն Ադրբեջանը խախտել է ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը. Շուշան Ստեփանյան Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 26 Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը (տեսանյութ) Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ն` կիրառության մեջ․ ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի գյուղերը. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին. Վահրամ Պողոսյան Խոցվել է հակառակորդի հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ) Արևելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան ՊԲ-ն գերի է վերցրել հայախոս ադրբեջանցու (Տեսանյութ) ՊԲ-ն ոչնչացնում է թշնամու զրահատեխնիկան (տեսանյութ) Իրանի Զինված ուժերը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan