Սամվել Կարապետյան. Ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս

Սամվել Կարապետյան. Ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, News.am: Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն է արտահայտել հայ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանը: News.am-ի փոխանցմամբ, նա համոզմունք է հայտնել կոնֆլիկտը բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով լուծելու մասին:

«Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հերթական անգամ հպարտության են արժանի: Սակայն ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Մենք մեծ պատերազմի ու մեծ զոհերի վտանգից մի քայլի վրա ենք կանգնած, և պետք է խուսափենք դրանից: Հույս ունեմ շուտով կոֆլիկտը խաղաղ հանգուցալուծում կստանա բանակցությունների սեղանի շուրջ և ոչ թե մարտի դաշտում»:

Կարապետյանը նաև ցավակցություն է հայտնել հայ զինվորների և խաղաղ բնակչության շրջանում զոհվածների և վիրավորների ընտանիքներին ու հարազատներին, խոստացել աջակցել նրանց

Հետևեք մեզ նաև Telegram-ում