Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ

Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Այսօր արդեն կարող ենք հստակ ասել, որ կոնկրետ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել»,- ասել է Պողոսյանը:

Նա հավաստիացրել է, որ կյանքն Արցախում բնականոն հունով շարունակվում է՝ չնայած մարդիկ, զգուշավորությունից ելնելով, ապաստարաններում են:

Հիշեցնենք, որ բոլոր ուղղություններով այս պահին ընթանում են ինտենսիվ մարտեր, Ադրբեջանն ունի 36 ԱԹՍ–ի, 47 զրահատեխնիկայի և 400-ից ավելի մարդկային կորուստ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում