Հադրութում խաղաղ բնակիչների շրջանում ունենք վիրավորներ ու զոհ

Հադրութում խաղաղ բնակիչների շրջանում ունենք վիրավորներ ու զոհ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amԵրկրորդ օրն է՝ հակառակորդը տարբեր զինատեսակներից ռմբակոծում է Հադրութի բնակավայրերը: Վնասվել են ենթակառուցվածքներ, իսկ խաղաղ բնակիչների շրջանում ունենք երեք վիրավորներ և տարեց կին է զոհվել: Այս մասին ArtsakhTV-ի հետ զրույցում հայտնել էր շրջվարչակազմի ղեկավարը՝ ներկայացնելով պատերազմական դրության երկրորդ օրն ու գնահատելով իրողությունը դրական:

«Բնակչության մեջ խուճապ չկա, առաջնագծի հետ կապը պահվում է։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է որոշակի օգնություն։ Միաժամանակ վերահսկվում է ամբողջ շրջանը, համայնքները, որպեսզի վիրավորների, զոհերի վերաբերյալ արագ արձագանք լինի։ Հակառակորդի ԱԹՍ-ից տարեց կին է զոհվել։ Մահաբեր թռչող սարքը պայթել է տան բակում։ Խաղաղ բնակիչներից ունենք 3 վիրավոր»,- ասել էր նա:

Նա մանրամասնել էր, որ գրեթե բոլոր համայնքների ուղղությամբ հակառակորդը ռմբակոծել է և՛ հրետանիով և՛ ԱԹՍ-ներով, իսկ առաջին օրը Հադրութում լարված է եղել: Նշվել էր, որ շուրջ 50 արկ է ընկել շրջկենտրոնի վրա: Շրջկենտրոնում տուժել են ենթակառուցվածքներ, ռմբակոծությունից էլեկտրագծեր են վնասվել։ Կարճ ժամանակում կարողացել են վերականգնել հոսանքի մատակարարումը։ Բնական գազի հոսքն ընդհատված է, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ չկան: Սակայն ղեկավարի խոսքով՝ բնակիչների շրջանում խուճապ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում