AM | RU
USD
EUR
RUB

«Ադրբեջանին չի հաջողվել բլիցկրիգ իրականացնել. ՌԴ-ն արյունահեղությունը դադարեցնելու հնարավորություն ունի». Մարկեդոնով

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար մասնագետ, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողությունների ֆոնին Անկարայի ակտիվությունը, նշել է, որ Թուրքիան փորձում է հստակ ցույց տալ իր ներկայությունը Կովկասում, գրում է eadaily.com կայքը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև համերաշխությունը կայուն ռազմավարական դաշինք է, սակայն նման լուրջ հանրային աջակցություն Անկարան Ադրբեջանին երբեք չի ցուցաբերել:

Մարկեդոնովը կարծում է, որ այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանին չի հաջողվել բլիցկրիգ (կայծակնային պատերազմ) իրականացնել, այսինքն՝ «առաջին օրվա ընթացքում առաջնագիծը լրջորեն չի փոխվել»,- նշել է նա:

Խոսելով արտաքին ուժերի շահերի մասին՝ փորձագետը տեսակետ է հայտնել, որ Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք չէ, քանի որ «դրանով կրակի տակ են հայտնվում իր հարավային սահմանները»:

«Սակայն իրականում ԱՄՆ-ին դա նույնպես պետք չէ, քանի որ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը մարտական գործողություններից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, ուստի՝ մի հրթիռային հարված, և, ըստ էության, իրավիճակը փոխվում է: Ինչպես նաև և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան շահագրգռված չեն Թուրքիայի հավակնությունների աճով: Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովում դա վնասում է Արևմուտքի շահերին, Ռուսաստանի Դաշնությունն էլ, որ Անդրկովկասում լրացուցիչ մրցակից է համարվում, այնպես չէ, որ շահագրգրռված է դրանով: Կարծում եմ՝ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները հնարավորինս դրական կպահպանենք, սակայն հավելյալ մրցակիցը, իհարկե, այնքան էլ մեծ երջանկություն չէ»,- նշել է Սերգեյ Մարկեդոնովը:

«Խնդիրն այն է, թե որքանով այդ միջնորդները (Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան- խմբ.) իրենց ներուժը կներդնեն, որպեսզի գոնե ներկայում ռազմական գործողությունները դադարեցվեն: Կարծում եմ, որ դրանք կարող են կասեցվել, եթե ադրբեջանցիները չկարողանան լուծել կայծակնային պատերազմի իրենց առջև դրած խնդիրը: Ընդհանուր առմամբ՝ ես այդպես կգնահատեի իրավիճակը»,- մանրամասնել է փորձագետը:

Մարկեդոնովը կարծում է, որ Ռուսաստանը արյունահեղությունը դադարեցնելու հնարավորություն ունի:

«Անհրաժեշտ է հասկանալ, որ նման իրավիճակում Անկարան Մոսկվայի թշնամին չէ: Իրավիճակը, փառք Աստծո, 2015-2016 թվականների նման չէ, երբ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները «սառցեման» փուլում էին: Այժմ նման բան չկա, այդ պատճառով էլ, գուցե ազդելու հնարավորություններ էլ կան»,- նշել է նա:

«Ի դեպ՝ այստեղ կընդգծեի այն փաստը, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումը Հայաստանի համար ավելի շուտ բացասական տարբերակ է, քան դրական: Մեր հայ գործընկերներից հաճախ եմ լսում, որ Մոսկվան պետք է Թուրքիայի հետ հարաբերություններում ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի կամ առճակատման դիմի, բայց այսօրվա դրությամբ Մոսկվան գոնե որոշակի լծակներ ունի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Խիստ առճակատման սցենարի դեպքում այդ լծակները կվերանան, ինչը լավագույն տարբերակը չէ մեզ համար»,- հարցազրույցում ասել է Մարկեդոնովը և կոչ արել վերադարձնել բանակցային գործընթացի ինտենսիվությունը:

Նա նկատել է, որ բանակցային գործընթացի ինտենսիվությունը կորել է, ինչի հետևանքով էլ մեծացել է Անկարայի դերը: Անհրաժեշտ է վերադարձնել այդ ինտենսիվությունը, այդ ժամանակ էլ Անկարայի միակողմանի ազդեցությունը կնվազի: Հակառակ դեպքում այն ավելանալու է:

 

 

 

Լրահոս
Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին Հարավային ուղղությամբ հայկական ուժերի գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի խոշոր ստորաբաժանում. ՀՀ ՊՆ Այս պատերազմը նախաձեռնել է Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու իր երազանքին հասնելու նպատակով․ ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության ռեժիմի (տեսանյութ) Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ 1800 դոլար և Թուրքիայի քաղաքացիություն․ «Նովայա գազետա»-ն նոր մանրամասներ է հայտնում Ադրբեջանն ընտրել է պատերազմի տարբերակը. Զ․ Մնացականյանը՝ «Դոյչե Վելլեին» Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ղարաբաղի կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ը ներգրավելու հավանականությունը Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ. ՀՀ ՄԻՊ Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է․ Արծրուն Հովհաննիսյան Թուրքիայի հաջորդ թիրախը կարող է դառնալ Կիպրոսը․The Jerusalem Post Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Ռոհանին Էրդողանին կոչ է արել ԼՂ հարցով աջակցել բանակցային գործընթացի վերականգնմանը Հայերը բողոքի ակցիա են անում Ստրասբուրգում` ՄԻԵԴ֊ի դիմաց.ուղիղ Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 27 զոհի անուն Ֆրանսիան ԼՂ-ում վիրավորվածներին բժշկական օգնություն կուղարկի Ադրբեջանը ԼՂ-ում կասետային զինամթերք է կիրառել. Human Rights Watch ՊԲ-ն ներկայացրել է թշնամու զինտեխնիկայի ոչնչացման հերթական տեսանյութը ՌԴ-ում Իրանի դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին Ադրբեջանցիները սոցցանցերում գրում են «Ազգային հերոսի» կոչում ստացած գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին «Իրատես». Արցախի անկախության ճանաչման հարցը տևական ժամանակ դրված է իշխանության սեղանին Այս պահին հրետակոծվում են Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան. Արցախի ԱԻ Պետական ծառայություն Ներկայումս տեղային մարտեր են ընթանում բոլոր ուղղություններում. ՊԲ «Ժողովուրդ»․ Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները «Փաստ». Պատմական այս փուլում միասնականությունն այլընտրանք չունի․ անհրաժեշտ է ձևավորել նոր մշակույթ «Հրապարակ». Պատգամավորներ են գործուղվում Վրաստան «Փաստ». Ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 23 Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում ԼՂ հակամարտությունը պայքար չէ տարածքի համար, այն սկսվել է էթնիկ առճակատումից. Պուտին ՊԲ-ն հրապարակել է ևս 26 զոհի անուն Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan