Կողմերը պիտի վերադառնան բանակցությունների, հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա. Կոպիրկին

Կողմերը պիտի վերադառնան բանակցությունների, հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա. Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Yerkir.amՌուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ ռազմական գործողությունները պիտի դադարեցվեն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հանրային խորհրդի նիստից առաջ.

«Կողմերը պիտի վերադառնան բանակցությունների, հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա», – նշեց դեսպանը:

Կոպիրկինն ընդգծեց՝ ՌԴ խնդիրն է տարածարջանում էսկալացիա թույլ չտալ և որպես միջնորդ ստեղծել պայմաններ երկկողմանի ընդունելի ձևաչափով խնդրի լուծման համար:

«Դրան հասնելու համար ՌԴ-ն անում է ամեն ինչ, ՄԽ այլ համանախագայների հետ քննարկում է էսկալացիայի վերացման և կողմերին բանակցային սեղան բերելու հարցը: ՌԴ ակտիվ կապի մեջ է բոկոր կողմերի հետ՝ ինչպես ՀՀ, այնպես էլ ադրբեջանական և թուրքական», – նշեց դեսպանը:

Ճշտող հարցին, թե արդյոք անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է գործարկել Հայաստանում տեղակայված ռազմաբազան՝ դեսպանն արձագանքեց.

«Ես կրկնում եմ՝ ՌԴ անում է իրենց կախված ամեն ինչ իրավիճակը խաղաղ կարգավորման դաշտ բերելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում