Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան․ Գնել Սանոսյան (լուսանկարներ)

Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան․ Գնել Սանոսյան (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունի մարզպետ Գնել Սանոսյանը և կից տեղադրել լուսանկարներ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ գրել է, որ սրանով, իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը փաստում են, որ իրենց իրական թիրախը հայ ժողովուրդն է` զինվոր, թե գյուղացի, մայր, թե մանուկ։

«Եվ ուրեմն, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Սփյուռքը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և հզոր Հայաստանում»,-գրել է Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում