«Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում հռետորաբանությունից անցնել է բացահայտ գործողությունների». Bloomberg

«Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում հռետորաբանությունից անցնել է բացահայտ գործողությունների». Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱմերիկյան Bloomberg գործակալությունն անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծի ողջ երկայնքով տեղի ունեցող իրադարձություններին։

Ինչպես նշում է աղբյուրը, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսված մարտերին Թուրքիան այս անգամ անվերապահ աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից Ադրբեջանին՝ «զգալիորեն բարձրացնելով տոկոսադրույքները և հռետորաբանությունից անցնելով բացահայտ գործողությունների»։

Անդրադառնալով Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցության պատճառներին, հոդվածագիրը նշում է 1915 թվականին իրականացրած Ցեղասպանության ժխտողականության քաղաքականության պատճառով Հայաստանի և Թուրքիայի լարված հարաբերություններ, մինչդեռ «Ադրբեջանը Թուրքիային բնական գազ և նավթ է մատակարարում արցախա-ադրբեջանականա սահմանից 10 մղոն և հակամարտության գոտուց 30 մղոն հեռավորության վրա գտնվող խողովակաշարերով»։

«Թուրքիան վաղուց է ղարաբաղյան հակամարտության հարցում կանգնել Ադրբեջանի կողքին, սակայն այդ աջակցությունը մինչև վերջերս սահմանափակվում էր հռետորաբանությամբ»,- ընդգծում է հեղինակը։

Հոդվածագրի խոսքով՝ թեև Էրդողանի հստակ նպատակները պարզ չեն, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը լարվում է այն ժամանակ, երբ «Թուրքիայի նախագահը բիրտ ուժ է կիրառում թուրքական շահերը նախկին Օսմանյան տարածքի մեծ մասում հաստատելու համար, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ Սիրիայում և Լիբիայում, ինչպես նաև Կիպրոսի, Հունաստանի և Իսրայելի դեմ Միջերկրական ծովի արևելյան հատվածում»։

Անդրադառնալո ԱՄՆ-ի Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ հակամարտող կողմերի նկատմամբ ունեցած ազդեցության լծակներին, հոդվածագիրը նշում է, որ Ռուսաստանը լծակներ ունի երկու կողմերի նկատմամբ։

Հոդվածագրի խոսքով՝ ԱՄՆ-ն նույնպես է ունի զգալի ազդեցության լծակներ՝ որպես մեծ, հարուստ և քաղաքականապես ակտիվ հայկական սփյուռքի հանգրվան և ադրբեջանական նոր նավթագազատար ուղիների գլխավոր հովանավոր։

«Սակայն վերջին տարիներին ԱՄՆ-ի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ, կարծես, նվազել է։ Ֆրանսիայի՝ որպես Եվրամիության ներկայացուցչի ազդեցության լծակները նույնպես, ըստ երևույթին, թուլանում են»,-գրում է աղբյուրը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հյուսիսային սահմանին ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանին սպառնացող վտանգին՝ հոդվածագիրը նշել է նավթամուղերի և գազատարների աշխատանքը։

«Էներգետիկ շուկաները անհանգստությամբ են արձագաքում ռազմական գործողությունների աճին, քանի որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ մտավախություններ ունեն»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում