«Մերկելը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել»․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ

«Մերկելը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել»․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության սրումը: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, գրում է tass.ru-ն։

«Կանցլերն ընդգծել է կրակի անհապաղ դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը»,- հայտնել է Զայբերտը՝ հավելելով, որ կանցլերի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը «հարմար ձևաչափ» է այդ բանակցությունների համար։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչի խոսքով՝ Մերկելը նաև նշել է, որ «հարևան երկրները պետք է իրենց ներդրումն ունենան հակամարտության խաղաղ կարգավորման գործում»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում