«ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել». Պոմպեոն հակամարտող կողմերին բանակցություններին վերադարձի կոչ է արել

«ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել». Պոմպեոն հակամարտող կողմերին բանակցություններին վերադարձի կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցություններին, գրում է ria.ru-ն։

Պոմպեոն Կրետե կղզում ԱՄՆ-ի ռազմակայան այցելության ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարությունն ուղիղ եթերում հեռարձակել է հունական ERT հանրային հեռուստաընկերությունը։

«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել։ Բոլոր կողմերը պետք է իրենց ներդրումն ունենան խաղաղ լուծում գտնելու հարցում»,-ասել է Պոմպեոն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում