Ամենյան հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ

Ամենյան հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ։ Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Վարդենիսից ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ խաղաղ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներին ու ենթակառուցվածքներին վնասներ են հասցվել ադրբեջանական զինված ուժերի կողմից.

Նա տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպիսի հարված են փորձում հասցնել:

«Վարդենիսի Նորակերտ համանքն է: Կողքը գտնվում է երկաթգիծը: Ամենայն հավանականությամբ, հարվածը փորձել են հասցնել երկաթգծին, բայց վրիպել են մոտավորապես մի քանի 100 մետր տարբերությամբ է ընկել այս ավիառումբը»,– ասում է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում