Արցախի նախագահ. «Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք»
29/09/2020 18:46
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Mediamax.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ մենք «զինադադար չենք խնդրելու»։
«Մենք պիտի պարտադրենք զինադադար։ Եթե մենք զինադադար խնդրենք, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի, որովհետեւ կռվում ենք ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ։
Թուրքիային Արցախը հետաքրքիր չէ, իրեն ամբողջ Հայաստան աշխարհն է հետաքրքիր՝ իր պանթյուրքիզմի ծրագրերն իրականացնելու առումով»,- ասել է Արայիկ Հարությունյանը կամավորականների հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում